Եռօրյա ճամբար

Դեպի մշակույթային Գյումրի…

Ճանապարհին կանգ առանք Արուճի քարավանատան մոտ։ Արուճի քարավանատունը  թվագրվում է 13-րդ դարով։ Միջնադարյան այս ճանապարհամերձ հյուրատունը գտնվում էր Բագրատունյաց մայրաքաղաք Անին և Դվինը իրար կապող ճանապարհին, որը Հայաստանով անցնող Մետաքսի ճանապարհի մի հատվածն էր։ Այս ճանապարհն անցնում էր Արարատյան հարթավայրի բնակավայրերով` պտտվելով Պարսկաստանի, Բյուզանդական կայսրության, Վրաստանից հյուսիս և Կասպյան ու Կենտրոնական Ասիայից արևելք ընկած տարածքներով։ Իջևանատան մուտքի բացվածքը շատ մեծ էր : Այն նախատեսված էր բեռնավորված կենդանիների (ուղտ, ավանակ, ձի) անարգել անցնելու համար: Այն պատսպարում էր նաև մարդկանց` քարավանապետերին և նրանց սպասավորներին։ Արուճի քարավանատան կենտրոնական սրահը նախատեսված էր կենդանիների համար, մինչդեռ կողային սրահները նախատեսված էին տերերի ու սպասավորների համար։

Հետո կանգ առանք Թալինում։ Ֆուտբոլային հանդիպում ունեցանք Թալինի թիվ 1 դպրոցում։ Մեր հասակակիցների հետ կազմակերպեցինք սպորտլանդիա։

Հետո կանգ առանք Թալինի Կաթողիկե եկեղեցում։  Այն եռախորան գմբեթավոր բազիլիկ տիպի եկեղեցի է։ Տաճարն ունի ընդարձակ ու հանդիսավոր, սակայն գմբեթավոր մույթերով մասնատված ներքին տարածություն։ Ներսի պատերը ծեփված են եղել կրաշաղախի բարակ շերտով, որի վրա տեղ-տեղ պահպանվել են երբեմնի որմնանկարների պատառիկներ։

2-րդ օր

Օրը սկսեցինք առավոտյան մարմնամարզությամբ։ Հետո նախաճաշեցինք և այցելեցինք Գեղարվեստի դպրոց։ Շատ հետաքրքիր էր արվեստանոց-արհեստանոցում։ Հետո եղանք Գյումրիկ, Հոլ արվեստանոց- արհեստանոցներում։ Ծանոթացանք և ընկերացանք մեզ հասակակից գյումրեցի սովորողների հետ, միասին ուսուցողական խաղեր խաղացինք։ Օրը ավարտեցինք Օլիմպիկ հյուրանոցի օլիմպիական լողավազանում։

օր 3-րդ

Ճամբարային այս օրը այցելեցինք Մհեր Մկրտչյանի թանգարան,

Թանգարանը կառուցվել է Գյումրիի քաղաքապետարանի նախաձեռնությամբ։

Թանգարանը լուսաբանում է մեծանուկյանքն ու գործը։ Թանգարանի գործունեության նպատակն է այցելուներին մոտիկից ծանոթացնել հայ մեծ դերասան Ֆրունզիկ (Մհեր) Մկրտչյանի կյանքին ու ստեղծագործությանը

քայլելով գնացինք Ասլամազյան քույրերի թանգարան, հետո շրջեցինք Գյումրիով ու վերադարձանք Երևան։Այս եռօրյա ճամբորդությունը շատ-շատ հետաքրքիր էր:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով