Համեմատություններ, նրանց հիմնական հատկությունը

3:2 և  12:8 հարաբերությունները հավասար են, քանի որ 12/8 կոտորակում համարիչն ու հայտարարը կրճատելով 4-ով ստանում ենք՝ 12/8 = 3/2

Այսպիսով՝ 3:2=12:8 

Կարդում ենք այսպես՝ «3-ի հարաբերությունը 2-ին հավասար է 12-ի հարաբերությանը 8-ին»: 

Երկու հարաբերությունների հավասարությունը կոչվում է համեմատություն:

m/k = n/t կամ m : k = n : t 

Համեմատության բոլոր անդամները զրոյից տարբեր թվեր են՝ m≠0,k≠0,n≠0,t≠0

m և t թվերը կոչվում են եզրային անդամներ, իսկ k-ն և n-ը՝ միջին անդամներ:

Համեմատության հիմնական հատկությունը.

Համեմատության եզրային անդամների արտադրյալը հավասար է նրա միջին անդամների արտադրյալին:

Եթե m/k = n/t կամ  m:k=n:t, ապա m⋅t=k⋅n

Իրոք՝ 3/2 =12/8 համեմատության եզրային անդամների արտադրյալը հավասար է՝ 3⋅8=24

Նույնը ստանում ենք նաև միջին անդամները բազմապատկելիս՝ 2⋅12=24

Ճիշտ է նաև հակադարձ պնդումը՝ եթե m, k, n և t զրոյից տարբեր թվերի համար m⋅t=k⋅n, ապա m/k = n/t

Օրինակ՝ եթե 3⋅8=2⋅12, ապա 3/2 = 12/8 

3/2 = 12/8 համեմատության մեջ տեղերով փոխելով միջին կամ եզրային անդամները նորից ստանում ենք ճիշտ հավասարություններ՝ 3/12 = 2/8 և     8/2 = 12/3

Դասարանական աշխատանք

1․ Գրիր համեմատություն․

ա) 9-ի հարաբերությունը 90-ին հավասար է 3-ի հարաբերությանը 30-ին: 9/90=3/30

բ) 15-ի հարաբերությունը 21-ին հավասար է 5-ի հարաբերությանը 7-ին: 15/21=5/7

գ) 3-ի հարաբերությունը 8-ին հավասար է 12-ի հարաբերությանը 32-ին: 3/8=12/32

2․ Նշիր այն հարաբերությունը, որը 11 : 5 հարաբերության հետ կազմում է ճիշտ համեմատություն:

ա) 11 : 6

բ) 110 : 50

գ) 660 : 30

դ) 66 : 5

3․ Նշիր ճիշտ համեմատություն կազմած հավասարությունները

ա) 30 ։ 12 = 10 : 3

բ) 10 : 4 = 100 : 40

գ) 30 : 12 = 100 : 40

դ) 30 : 12 = 10 : 4

ե) 10 : 3 = 100 : 40

4. Արդյո՞ք 6/6 = 48/24 հավասարությունը կազմում է ճիշտ համեմատություն։

ա) այո

բ) ոչ

5. Նշիր m/x = c/d համեմատության եղրային և միջին անդամները․

Եզրային անդամներն են՝ m,d

Միջին անդամներն են՝ x,c

6․ Ընտրիր երեք հարաբերություն որոնք համարժեք են 4 ։ 3-ին․

ա․ 8 ։ 6

բ․ 9 ։ 12

գ․ 20 ։ 15

դ․ 32 ։ 24

ե․ 36 ։ 28

7․  Սոֆին ձվով և շաքարավազով թխվածք է պատրաստում։ Ձվի 1 սպիտակուցի դիմաց նա օգտագործում է 50 գրամ շաքարավազ։ 10 ձվի սպիտակուց օգտագործելու դեպքում քանի՞ գրամ շաքարավազ անհրաժեշտ կլինի Սոֆիին։

1 ձու — 50 գրամ շաքարավազ

10 ձու — ?

1/50=10/*

10/*=10/500

Պատ.՝ 500 գրամ շաքարավազ

8․ Մի հատվածի երկարությունը 10 սմ է, մյուսինը՝ 25 սմ։ Նրանց երկարություններն արտահայտելով միլիմետրերով՝ կազմեք համապատասխան համեմատությունը։

10սմ /25սմ =100մմ/250մմ

9*․ Ընտրությունների ժամանակ քաղաքի շրջաններից մեկում 54000 ընտրողներից ընտրական տեղամաս են գնացել 32700-ը, իսկ մյուս շրջանում 65000 ընտրողներից գնացել են 41500-ը։ Այդ շրջաններից որու՞մ են ընտրողներն ավելի պարտաճանաչ եղել։

650/415=327/540

10*․ Քառակուսու կողմը 55 սմ է։ Ուղղանկյան մակերեսը քառակուսու մակերեսի 3/5-ն է։ Որքա՞ն է ուղղանկյան լայնությունը, եթե նրա երկարությունը հավասար է քառակուսու կողմին։  

Լրացուցիչ առաջադրանք

1․ Գրիր համեմատություն․

ա) 3-ի հարաբերությունը 30-ին հավասար է 4-ի հարաբերությանը 40-ին

բ) 5-ի հարաբերությունը 9-ին հավասար է 45-ի հարաբերությանը 81-ին

գ) 4-ի հարաբերությունը 16-ին հավասար է 12-ի հարաբերությանը 24-ին

2․ Նշիր համեմատության միջին և եզրային անդամները․

ա) 51 ։ 17 = 102 : 34

Եզրային անդամներ՝

Միջին անդամներ՝

բ) 28 : 35 = 8 : 10

 Եզրային անդամներ՝

Միջին անդամներ՝

գ) 9 : 1 = 1008 : 112

Եզրային անդամներ՝

Միջին անդամներ՝

3. Երկու գումարելիներից մեկը 1005 է, իսկ մյուսը՝ նրա 11/3 մասը։ Ինչի՞ է հավասար գումարը։

4․ Հաշվեք արտահայտության արժեքը․

3/4 ։ 1/4 + 7/2 • 4 = 

5. Խնձորները չորանալիս կորցնում են իրենց զանգվածի 23/25-ը։ Քանի՞ կիլոգրամ խնձորաչիր կստացվի 1200 կգ թարմ խնձորից։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով