1.Հարցում արտահայտող բառի փոխարեն պահանջվող ձևով (հոլովով) գրի՛ր  պատկերասրահ բառը;

Տարիներ շարունակ պատկերասրահը սիրով ընդունում էր այցելուներին:

Պատկերասրահի տնօրենը ոգևորվել էր նոր հավաքածուով:

Չի կարողանում կտրվել իր ստեղծած պատկերասրահից:

Ինչքա՜ն ենք հպարտանում  նշանավոր նկարչի  պատկերասրահով:Պատկերասրահում ամեն ինչ նույնն էր, տարիներն այնտեղ ոչինչ չէին փոխել։

2.Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք ճիշտը

ա. Տղամարդիկ (կանանցում, կանանց մեջ) ամենից ավելի գնահատում են նվիրումը և հավատարմությունը։

բ. Այսօր մեր (փողոցով, փողոցովն) անցնելիս քիչ էր մնում մեքենայի բախվեի։

գ. <<Տեսնես օրերից մի օր (Աստված, Աստվածը) կպատժի՞ այդ ավազակներին>>, — մրմնջում էր ծերունին։

դ. —(Զգուշություն, զգուշությունը) լավ բան է, — ինձ միշտ խրատում էր պապս։

ե. Քիչ հետո գնալու ենք քաղաքի (կենտրոնը, կենտրոն):զ. Ես հիմնարկի բոլոր ( տիկնանց, տիկնանցը) կզգուշացնեմ, որ միջոցառմանը մասնակցելու են միայն տղամարդիկ։

3.Փակագծերում դրված բառերը համապատասխան ձևով գրի՛ր:

Օրինակ՝

Դեպքի վայրում հավաքված ամբոխն աղմկել էր: — Դեպքի վայրում հավաքված ամբոխն աղմկում էր:

Կռունկների երամը թռչել է:

Զորքը տեղավորվել է դաշտում:

Ժողովուրդը չի լսել հռետորին:

Հրապարակում հավաքված բազմությունը ինչ-որ բանի սպասել է:

Ավագանին  ողջունել էր օտարականին:

Հոտն իջնում է սարից:

ժողովուրդը գոհ կլիներ այդ որոշումից:

Բնակչությունն իր ղեկավարներից խելացի վճիռներ ու որոշումներ չի սպասել:

4.Կետերը փոխարինի՛ր փակագծերում դրված բառերից մեկով:

Վաղուց … (է, են) հեռացել այն երամը, … (որից, որոնցից) հետ ընկած վիրավոր կռունկին խնամում էինք:

Դրսում աղմկում էր ամբոխը, … (որը, որոնք) ուզում … (էր, էին) տեսնել դատապարտյալին:

Բազմությունը խուլ գվվում էր: … (Նա, նրանք) ինչ-որ բանից հուզված… (էր, էին):

Հոտը, … (որին, որոնց) էլ չէր տեսնելու, … (մնաց, մնացին) սարի հետևում:

Մարդկությունը պիտի … (մտածի, մտածեն), որ … (իր. իրենց) ապագան կվտանգվի, եթե շարունակի անփութորեն փչացել բնությունը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով