Կարդալ տեքստը և գծիկի փոխարեն գրել համապատասխան հնչյունը։
Աստաֆյան փողոց: Եվրոպա կատարած շրջագայությունից վերադարցել էր բանաստեղծ Չարենցը և ֆիլհարմոնիկի լեփլեցուն դահլիճում պատմում էր իր տեսած քաղաքների մասին: Գավառականից մայրաքաղաքի վերածված փոքրիկ ու ծուռումուռ Երևանի բնակիչներն ամենատարբեր հար-եր էին տալիս բանաստե-ծին: Հանկարծ դահլիճի վերևում նստած մի գունատ տղա հարցրեց. -Իսկ ո՞րն է աշխարհի ամենագեղեցիկ փողոցը: Չարենցը նայեց նրան, զգաց, որ սիրահարվածի մեկն է, ու ոչինչ չասաց: Տղան կրկնեց հարցը: Չարենցը մի քիչ էլ լռեց ու ասաց. — Հա՜, տեսել եմ, շատ գեղեցիկ փողոցներ եմ տեսել, բայց իմ տեսած ամենագեղեցիկ փողոցը Երևանում է: Դա Նայիբի քուչեն է: Իսկ Նայիբի քուչեն Երևանի ամենանեղ ու կեղտոտ փողոցն էր: Այդ փողոցից դուրս էին գալիս լվացքի ու կենցաղային օգտագործման այլ ջրեր ու առու դառնում: Այնպես որ, ոչ մի պատուհան, ոչ մի պատժգամբ ու բակ չէր բացվում այդ փողոցի վրա: Թերևս հին թուրքական թաղամասերից էր մնացել: Տղան նեղացավ, որ Չարենցն իրեն ծաղրում է: Բանաստեղծը պարզաբանեց. -Նայիբի քուչեն աշխարհի ամենալավ փողոցն է, որովհետև….այնտեղ է ապրում իմ սիրած աղջիկը:
Ֆոտոսինթեզը գործընթաց է, որի ընթացքում բույսերը արևի լույսի օգնությամբ ջրից և ածխաթթու գազից պատրաստում են իրենց սնունդը և օդ են արտազատում թթվածին։
2.Որ բույսերն են կատարում ֆոտեսինթեզ:
Բոլոր կանաչ բույսերը (ծաղիկներ, ծառեր, խոտեր) կատարում են ֆոտոսինթեզ, քանի որ ունեն խոլորոֆիլ։
3.Նեկայացնել ինքնափոշոտումը:
Բույսը կարող է ինքնուրույն փոշոտվել, առանց այլ բույսերի օգնության։ Սա տեղի է ունենում, երբ բույսը փոշի է փոխանցում իր սեփական ծաղկից։
4. Ներկայացնել խաչաձև փոշոտումը:
Խաչաձև փոշոտումը տեղի է ունենում, երբ փոշի է փոխանցվում մեկ բույսից մյուսը։ Դա նպաստում է գենետիկ բազմազանությանը։
5.Հեղաթափիկ ինֆուզորիայի արտաքին և ներքին կառուցվածքը:
Հեղաթափիկ ինֆուզորիաները միաբջիջ օրգանիզմներ են։ Դրանք ունեն բջջային պատ և բջջային միջուկ (նուկլեուս), որտեղ կատարվում են օրգանիզմի կենսական գործընթացները։
15-20 նախադասությամբ ամփոփել ինչ թեմաներ ենք ուսումնասիրել այս ամսվա ընթացքում, ամենատպավորիչ թեմաները:
Մառկոս, կռասոս, հուլիոս կեսար ք.ա. 60 թ եռապետություն
Հին Հռոմը առաջացել է մ.թ.ա. 753 թ․ Իտալիայում։ Սկզբում այն թագավորություն էր։ Մ.թ.ա. 509 թ․ դարձավ հանրապետություն, որտեղ երկիրը ղեկավարում էին սենատը և ընտրված պաշտոնյաները։
Հռոմը ուներ ուժեղ բանակ և նվաճեց շատ երկրներ Միջերկրական ծովի շուրջը։ Մ.թ.ա. 27 թ․ Հռոմը դարձավ կայսրություն, առաջին կայսրը՝ Օգոստոսը։
Հռոմեացիները հայտնի էին իրենց օրենքներով, ճանապարհներով, շինություններով և լատիներեն լեզվով։ 476 թ․ Արևմտյան Հռոմեական կայսրությունը ընկավ։
Պլեբեյ — Վաղ Հռոմում քաղաքացիական իրավունքներից զուրկ բնակչությունը։
Մագիստրատուրա — Գործադիր իշխանության մարմինների ամբողջությունը։
Լատիններ, սաբիններ, Էտրուսկներ — Հին Իտալիայի ցեղեր։
Կոնսուլ — Պետական բարձրագույն գործադիր պաշտոնյա։
Ժողովրդական տրիբուն — Պլեբեյների կողմից ընտրվող անձ, որը կարող էր արգելափակել ցանկացած օրենքի նախագիծ։
Դիկտատոր — Սենատի կողմից արտակարգ իրավիճակներում ժամանակավորապես նշանակվող և անսահմանափակ իշխանությամբ օժտված անձ։
Իմպերատոր — Պատերազմում հաղթած զորավարին ժամանակավորապես տրվող պատվատիտղոս։
Դոմինատ — Դիոկղետիանոս կայսեր ստեղծած միանձնյա կառավարման համակարգը։
Պրովինցիա — Նահանգ
Գլադիատորներ — Հանդիսականների առջև նրանց զվարճանքի համար միմյանց դեմ մարտնչող ստրուկներ։ Բառացի նշանակում է «սուսերակիր»։
Հաղթակամար — Նշանավոր իրադարձության պատվին կառուցված կամարակապ դարպաս։
ԲԱՌԱՊԱՇԱՐ
Պրինցիպատ — Հռոմի պատմության Վաղ կայսրության շրջանի անվանումը։
Ապենինյան թերակղզի — Թերակղզի Եվրոպայի հարավում։
Հռոմուլոս — Ըստ ավանդության՝ Հռոմի առաջին արքան։
Կարթագեն — Հնագույն քաղաք Հյուսիսային Աֆրիկայում։
Հաննիբալ — Կարթագենի նշանավոր զորավար
Հուլիոս Կեսար — Հռոմի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից
(Ք. ա. 100–44 թթ.)։
Օկտավիանոս — Հուլիոս Կեսարի քրոջ թոռը, գահակալել է Ք. ա. 27 – Ք. հ. 14 թթ.։
Դիոկղետիանոս — գահակալել է 284–305 թթ.։
Կոստանդիանոս Մեծ — գահակալել է 306–337 թթ.։
Կոլիզեում — Հռոմի ամենամեծ ամֆիթատրոնը։
Գրավոր պատասխանել
Նկարագրի՛ր Ապենինյան թերակղզու աշխարհագրական դիրքը և բնակլիմայական պայմանները:
Ապենինյան թերակղզին գտնվում է Եվրոպա աշխարհամասի հարավում և ողողվում է Միջերկրական ծովի ջրերով: Այստեղ կան ջրառատ և նավարկելի գետեր, հողն էլ բերրի է, որի շնորհիվ երկրագործությունը և անասնապահությունը կարևոր տեղ ունեին բնակչության կյանքում:
Որտե՞ղ և ե՞րբ է հիմնվել Հռոմ քաղաքը և ո՞ր ցեղի կողմից։ Ըստ ավանդության՝ ո՞վ և ե՞րբ է հիմնադրել այն։
Թերակղզու կենտրոնական մասում լատինական ցեղերը Ք. ա. I հազարամյակի առաջին կեսին հիմնեցին բազմաթիվ բնակավայրեր, որոնցից ամենախոշորը Հռոմն էր: Ըստ ավանդության քաղաքը հիմնադրվել է Հռոմուլոսի կողմից յոթ բլուրների վրա:
Ի՞նչ ցեղեր էին ապրում Ապենինյան թերակղզում։
Ապենինյան թերակղզում ապրում էին լատիններ, սաբիններ և էտրուսկներ:
Ներկայացրո՛ւ ժողովրդական ժողովի դերը հռոմեացիների կյանքում: Ի՞նչ էր սենատը:
Տոհմերի ավագներից կազմվում էր Ծերակույտը՝ Սենատ: Այն քննարկում էր բոլոր հարցերը, որոնք պետք է լուծվեին ժողովրդական ժողովում։ Բոլոր գործադիր պաշտոնյաները հաշվետու էին ծերակույտի առջև։
Ովքե՞ր էին պատրիկները և պլեբեյները: Ո՞ր իրավունքներից չէին օգտվում պլեբեյները:
Հռոմի բնակչությունը բաժանվում էր երկու խավի՝ պատրիկների (վերնախավ, ազնվատոհմիկներ) և պլեբեյների (բառացի՝ դրսից լցված)։ Պլեբեյներչէին կարող մասնակցել պետության կառավարմանը։
Ի՞նչ էր մագիստրատուրան։ Ո՞վ էր դիկտատորը։
Մագիստրատուրան Հռոմի հանրապետությունում գոյություն ունեցող ընտրովի գործադիր իշխանության ճյուղավորված համակարգ էր։
Դիկտատորը արտակարգ լիազորություններով օժտված պաշտոնյա էր, որը ընտրվում էր 6 ամիս ժամկետով պետության համար արտակարգ ծանր իրավիճակների ժամանակ:
Քո կարծիքով ո՞րն էր Հռոմի և Կարթագենի բախման գլխավոր պատճառը:
Կարթագենցիների նշանավոր առաջնորդը զորավար Հաննիբալն էր:
Ո՞վ էր կարթագենցիների նշանավոր առաջնորդը:
Կարթագենցիների նշանավոր առաջնորդը զորավար Հաննիբալն էր:
Ի՞նչ երկրներ է նվաճել Հռոմը Ք. ա. III–I դարերում։ Գտի՛ր այդ երկրները քարտեզի վրա։ Այսօր ի՞նչ պետություններ կան այդ տարածքներում:
Ք. ա. III–I դարերում Հռոմը նվաճել է Մակեդոնիան, Եգիպտոսը, Սելևկյան տերությունը, ամբողջ Փոքր Ասիան, Ասորիքը և Փյունիկիան։
Առաջադրանք 2
Հռոմեական կայսրության առաջացումն ու հզորացումը/էջ 66-72-ը պատմել/
Գրավոր պատասխանել
Ովքե՞ր էին փորձում Հռոմում հաստատել սեփական գերիշխանությունը:
Հռոմում սեփական գերիշխանություն էին փորձում հաստատել Հուլիոս Կեսարը, Գնեոս Պոմպեոսը և Մարկոս Կրասոսը:
Ե՞րբ է ստեղծվել առաջին եռապետությունը Հռոմում: Ովքե՞ր ձևավորեցին այն:
Առաջին եռապետությունը Հռոմում ստեղծվել է Ք. ա. 60թ.: Այն ձևավորեցին Հուլիոս Կեսարը, Գնեոս Պոմպեոսը և Մարկոս Կրասոսը: Առաջին եռապետությունը անկայուն էր: Ք. ա. 53թ. Պարթևների դեմ ձեռնարկած պատերազմում զոհվեց Կրասոսը, և Պոմպեոսի ու Կեսարի հարաբերությունները լարվեցին, քանի որ ամեն մեկը ձգտում էր մենիշխանության:
Կեսարը ե՞րբ զավթեց իշխանությունը Հռոմում։ Քո կարծիքով ինչո՞ւ Կեսարին սպանեցին։
Պոմպեոսի ու Կեսարի միջև Ք. ա. 49 թ. Սկսվեց քաղաքացիական պատերազմ, որի ժամանակ սպանվեց Պոմպեոսը և Կեսարը զավթեց իշխանությունը: Կեսարին սպանեցին Ք. ա. 44 թ., որովհետև հարաբերությունների լարվածությունը շարունակում էր մնալ:
Ե՞րբ է ձևավորվել երկրորդ եռապետությունը։
Կեսարի սպանությունից հետո ստեղծվեց երկրորդ եռապետությունը: Այնտեղ գլխավոր դերը պատկանում էր Կեսարի ազգական Օկտավիանոսին:
Ո՞վ էր Օկտավիանոսը։
Օկտավիանոսը Կեսարի ազգականն էր: Հետո նա ստացավ Օգոստոս մականունը:
Ի՞նչ է նշանակում Օգոստոս։ Ի՞նչ փոփոխություններ կատարեց Օգոստոսը կառավարման համակարգում։ Ինչպե՞ս է կոչվում Օգոստոսի հաստատած կառավարման համակարգը:
Օգոստոս նշանակում էր <<Բարձրացյալ>>: Դա ցույց էր տալիս նրա անձը որպես պետության առաջին դեմք: Հետո նրան տրվեց իմպերատոր տիտղոսը, որն էլ նշանակում էր բարձրագույն զինվորական իշխանություն: Իշխանությունը կենտրոնացավ Օգոստոսի ձեռքում և դրանով սկսվեց Հռոմի պատմության մի նոր փուլ, որը կոչվեց Վաղկայսրություն կամ Պրինցիպատ:
Ի՞նչ է նշանակում պրովինցիա։ Ի՞նչ քաղաքականություն էին վարում հռոմեացիները պրովինցիաներում։ Ներկայացրո՛ւ այդ քաղաքականության արդյունքները:
Պրովինցիա նշանակում էր նահանգներ: Հռոմեական կայսրությունը նոր նվաճած տարածքներում ստեղծում էին պրովինցիաներ: Այնտեղի բնակչությանը ներառում էին կայսրության քաղաքական, տնտեսական և հոգևոր-մշակութային համակարգերում: Այդ քաղաքականության արդյունքում բնակչության մի մասին տրվում էր հռոմեական քաղաքացիություն, նպաստավոր պայմաններ էին ստեղծում տնտեսության զարգացման համար, բարեկարգում էին ճանապարհները, դպրոցներ էին բացում, քաղաքներ հիմնում, դասավանդում էին լատիներեն:
Ովքե՞ր էին ստրուկները: Քո կարծիքով ինչո՞ւ հատկապես հույն ստրուկներ էին գնում հարուստ հռոմեացիները։
Նվաճումների հետևանքով գերի վերցված բնակչության մեծ մասին հռոմեացիները ստրկացնում էին: Հարուստ հռոմեացիները գնում էին հատկապես հույն ստրուկներ, քանի որ նրանք գրագետ էին:
Ովքե՞ր էին գլադիատորները։
Գլադիատորները ֆիզիկապես ուժեղ ստրուկներ էին, որոնց հռոմեացիները կռվացնում էին միմյանց կամ կենդանիների դեմ և զվարճանում էին դրանով:
Ո՞վ էր Դիոկղետիանոսը: Կառավարման մեջ ի՞նչ նորություն մտցրեց նա:
Դիոկղետիանոսը Հռոմի կայսր էր, որի օրոք տեղի ունեցան կառավարչական և ռազմական բարեփոխումներ և դրվեց նոր կառավարման եղանակ, որն անվանում էին դոմինատ: Ստեղծվեց ռազմական միապետություն: Կայսեր իշխանությունը աստվածացնում էին:
Ի՞նչ տարբերություն կա պրինցիպատի և դոմինատի միջև:
Պրինցիպատի ժամանակ բոլոր քաղաքացիները համարվում էին պետության հպատակներ, դոմինատի ժամանակ բոլոր քաղաքացիները համարվում էին կայսեր հպատակներ:
Ո՞ւմ օրոք և ե՞րբ փոխվեց կայսրության մայրաքաղաքը: Քարտեզի վրա գտի՛ր այն։ Ինչպե՞ս է այդ քաղաքը այսօր կոչվում:
Կոստանդիանոս I կայսրի ժամանակ կայսրության մայրաքաղաքը տեղափոխվեց արևելք: Բյուզանդիոն բնակավայրի տեղում կառուցվեց Նոր Հռոմըՙ որն էլ կայսրի պատվին կոչվեց Կոստանդնուպոլիս: Այդ քաղաքը այսօր կողվում է Ստամպուլ, որը գտնվում է Թուրքիայում:
Ինչո՞ւ տրոհվեց Հռոմեական կայսրությունը: Քանի՞ մասի բաժանվեց այն:
Արտաքին և ներքին խնդիրների պատճառով 395թ. Կայսրությունը բաժանվեց երկու մասի՝ Արևելյան և Արևմտյան:
Ե՞րբ է անկում ապրել Արևմտահռոմեական կայսրությունը։
Արևմտահռոմեական կայսրությունը անկում ապրեց 476թ գերմանական և ուրիշ ցեղերի հարձակումների հետևանքով:
Ո՞ր մշակույթն է հատկապես ազդել հռոմեականի վրա։
Ո՞ր մշակույթն է հատկապես ազդել հռոմեականի վրա։
Հռոմեական մշակույթի վրա մեծ ազդեցություն է ունեցել հունական մշակույթը:
Ներկայացրրո՛ւ հռոմեական դիցարանը:
Հին հռոմեական դիցարանը հարուստ էր աստվածներով։ Մարդկային կենսագործունեության յուրաքանչյուր ոլորտ՝ գյուղատնտեսության, երկրագործության գրեթե յուրաքանչյուր գործողություն ունեցել է իր աստված-հովանավորին։
Հռոմեական քաղաքակրթության ազդեցությունը ժամանակակից աշխարհի վրա/էջ 72-75 պատմել/
Ինքնուրույն կազմի՛ր աղյուսակ և ներկայացրո՛ւ հռոմեացիների կողմից ստեղծված քաղաքական, գիտական, կենցաղային և մշակութային արժեքները։
Գրավոր պատասխանել հարցերին
Հռոմեացիների արժեքները
քաղաքական
գիտական
կենցաղային
մշակութային
իրավունքը
Բետոնը
ջրմուղը
Ամֆիթատրոններ Հռոմի Կոլիզեումը
դատարանում երդվելը
արևային օրացույցը
կոյուղին
Հաղթակամարներ
վետոյի իրավունքը
հռոմեական ամսանունները
արագ սննդի կետերը
օրաթերթը
կառքերը
հոսպիտալներ
Լատինական այբուբենը
գրաֆիտը
Ճանապարհա շինությունը
հռոմեական թվերը
հատակի տաքացման համակարգ
ԱՄՓՈՓԻՉ ՀԱՐՑԵՐ 1. Ի՞նչ արդյունք ունեցավ պլեբեյների երկարատև պայքարը: 2. Գծապատկերի տեսքով ներկայացրո՛ւ Հռոմի հանրապետության կառավարման համակարգը: 3. Ներկայացրրո՛ւ Կեսարի ու Օկտավիանոսի պատմական կերպարները և համեմատի՛ր նրանց գործունեությունը: ՄԻՋԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԿԱՊԵՐ Վերհիշելով Հայոց պատմությունից քո սովորածը՝ 1. նշի՛ր հայոց արքաների, որոնք պատերազմել են Հռոմի դեմ, 2. թվարկի՛ր այն հռոմեացի պատմիչներին, որոնք գրել են Հայաստանի մասին: ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ Փորձի՛ր բնութագրել գլադիատորին։ Ի՞նչ ֆիլմեր ես դիտել գլադիատորների մասին: ԱՐԺԵՔ ԵՎ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ 1. Հռոմեացիների ստեղծած քաղաքական, գիտական և մշակութային արժեքներից որո՞նք են օգտագործվում նաև մեր օրերում։ 2. Համեմատի՛ր Հին Հռոմի և Հունաստանի գիտության և արվեստի նվաճումները։ Գնահատի՛ր դրանց նշանակությունը մարդկության համար:
ԱՌԱՋԻՆ ԲԱԺՆԻ ԱՄՓՈՓՈՒՄ /էջ77—79/ 15-20 նախադասությամբ ամփոփիր, ինչը ամենաշատաը տպավորվեց առաջին բաժինն ուսումնասիրելիս:
Քիմիական ռեակցիաների հատկանիշներն են այն նշանները, որոնց միջոցով կարելի է հասկանալ, որ տեղի է ունենում քիմիական փոխակերպում՝ նյութը փոխվում է այլ նյութի։ Նաև ռեակցիայի արդյունքում առաջանում են նոր նյութեր՝ այլ կազմով և հատկություններով։
Նոր նյութերի առաջացում
Գույնի փոփոխություն
Գազի անջատում
Տաքության կամ լույսի անջատում
2.Ի՞նչ է նյութը, ի՞նչ է մարմինը։
Նյութ – այն է, ինչից կազմված են մարմինները։
Մարմին – առարկա է, որն ունի ձև և ծավալ։
3.Թվարկե՛ք նյութի ֆիզիկական հատկություններ։
Նյութի ֆիզիկական հատկությունները այն հատկություններն են, որոնք կարելի է դիտել կամ չափել առանց նյութի կազմը փոխելու, այսինքն՝ առանց քիմիական ռեակցիա տեղի ունենալու։
Նյութի քիմիական հատկությունները ցույց են տալիս, թե ինչպես է նյութը փոխվում կամ փոխազդում այլ նյութերի հետ՝ առաջացնելով նոր նյութեր։ Այս հատկությունները չեն երևում պարզապես դիտելով նյութը։
4.Ի՞նչ է խառնուրդը, և ինչպիսի՞ տեսակներ գիտես:
Խառնուրդներ կոչվում են այն նյութերը, որոնք բաղկացած են երկու կամ ավելի տարբեր նյութերից, որոնք միմյանց հետ չեն համակցվել քիմիական ձևով, այլ պահպանել իրենց բնորոշ հատկությունները: Ես գիտեմ համասեռ և անհամասեռ խառնուրդներ։
Համասեռ խառնուրդ՝ այնպիսի խառնուրդ է, որի բոլոր մասերը միատեսակ են, այսինքն՝ բաղադրիչները լավ խառնված են:
Անհամասեռ խառնուրդ՝ այնպիսի խառնուրդ է, որտեղ բաղադրիչները չէին խառնվել հավասարաչափ, և դրանց տարբեր մասերում կարելի է տարբեր բաղադրիչներ տեսնել։
5.Նշի՛ր երկու մետաղական և երկու ոչ մետաղական տարր։
Նատրիում — Na, Նեոն-Ne
Թթվածին-O, Քլոր — Cl
6.Ի՞նչ է քիմիական տարրը։
Ատոմների յուրաքանչյուր առանձին տեսակը կոչվում է քիմիական տարր։ Յուրաքանչյուր տարր ունի իր առանձնահատկությունները, որոնք կախված են նրա ատոմի կառուցվածքից։
7.Ի՞նչ է հարաբերական ատոմային զանգվածը:
Հարաբերական ատոմային զանգվածը չափողականություն չունի, այն հարաբերական մեծություն է: Տարրի հարաբերական ատոմային զանգվածը ցույց է տալիս, թե այդ տարրի մեկ ատոմի զանգվածը (m0) քանի՞ անգամ է գերազանցում զանգվածի ատոմային միավորը:
8.Ո՞ր նշաններն են օգտագործում հետևյալ տարրերի համար՝
թթվածին-O, նատրիում-Na, ծծումբ-S, երկաթ-Fe։
9.Քանի՞ ատոմ կա CaCl₂ միացությունում։
Ընդամենը 3 ատոմ (1 Ca և 2 Cl)։
10.Ի՞նչ տարբերություն կա ֆիզիկական և քիմիական երևույթների միջև:
Ֆիզիկական – նոր նյութ չի առաջանում։
Քիմիական – առաջանում են նոր նյութեր։
11.Ո՞ր հատկությունն է ֆիզիկական։
ա) այրման ունակությունը
բ) հալման ջերմաստիճանը
գ) ռեակցիայի արագությունը
դ) օքսիդացման աստիճանը
12.Ի՞նչ է ատոմը:
Ատոմը նյութի փոքրագույն, քիմիապես անբաժանելի մասնիկն է:
13.Ի՞նչ է պարզ նյութը:
Պարզ նյութերը կազմված են մեկ քիմիական տարրի ատոմներից:
14.Ի՞նչ է բարդ նյութը:
Բարդ նյութը այն նյութն է, որը բաղկացած է երկու կամ ավելի տարբեր քիմիական տարրերի ատոմներից։ Բարդ նյութերը կարող են լինել միացություններ կամ խառնուրդներ։
Երնե~կ, թե այս Նոր տարին Վերջ տար հայի ցավերուն, Չարը կորչեր, ու բարին Բուն դներ մեր սրտերուն; Երնե~կ, թե այս Նոր տարին Ազատ շնչեր Հայաստան, Եվ շուրջ Մասիս մեր սարին Փայլեին արտ-անդաստան: Երնե~կ, թե այս Նոր տարին, Ոտքի կանգներ Հայաստան, Եվ կիսաքանդ մեր Կարին Լիներ քաղաք մի ոստան: Երնե~կ, թե այս Նոր տարին Հայ սրտի մեջ ուժ հոսեր, Ապավինած յուր սրին, Հայը բնավ չի սարսեր; Երնե~կ, թե այս Նոր տարին Հայ ազգ ի մի գումարվեր, Ի գլուխ Կարնո հայ ամրին Հայ դրոշակ ծածաներ: Հայեր, երբեք չերկմըտենք, Կկատարվի այդ ամեն, Եթե իսպառ մենք հանենք Փոքրոգություն մեր սըրտեն:
ՂազարոսԱղայան, Նորտարի
Արի, դու,արի Քո գալդ բարի, Սիրուն Նոր տարի, Նոր օրեր բեր մեզ:
Անթուփ ծաղիկից, Աններկ կարմրուկից, Բարի ցավերից Ազատ պահիր մեզ:
Մայրական գթով, Գրկաբաց ձեռքով, Ուրախ ժպիտով Առ քո գիրկը մեզ:
Տարին բոլորեց, Երեսը շրջեց, Նոր դիպակ դրավ, Նոր դեմք ցույց տըվավ:
Մարդիկ խնդացին, Կերան, խմեցին, Նորադեմ տարուն Դիմավորեցին:
ՀովհաննեսԹումանյան, Նորտարի
Դու էլ արի Նորեկ տարի Գըլխիս վերից Անցիր-գնա, Ինչպես մի օր Թեթևասահ, Որ արևի Վառ ժըպիտով, Հողմ ու շանթի Սառն աղմուկով Անց է կենում Ծաղկի վերից, Իսկ նա հովտում, Իր հուսալից Աչքը վերև, Փոքրիկ, չնչին, Ցնծում է կամ Մոտ է վերջին… Ես էլ էնպես, Նորեկ տարի Մի խոտ, մի բույս Ոչ ավելի: Մի երկիր է Տվել մեզ կյանք, Մի երկինք է Պահել իր տակ, Եվ գեղեցիկ, Փարթամ, հպարտ Մի խոտ, ծաղիկ Կամ թե մի մարդ… Մենակ իրար Չենք հասկանում, Բայց ապրում ենք Մի սահմանում, Մի ճամփով էլ Պիտի գընանք, Կըրկին ձուլվենք, Մի հող դառնանք, Անհետ,անտես Կորչենք, ինչպես Ջոկ հընչյուններ Մի մեծ երգի, Լոկ հյուլեներ Տիեզերքի…
Ավետիք Իսահակյան, Նոր տարու գիշերը
Գիշերվա կեսին զանգակատունից Հնչեց Նոր տարվա ժամը ցնծալից: Անցավ հին տարին, անցել է ինչպես Մի հավերժություն մինչև այս րոպեն, Մի հավերժություն անհուն, անսահման, Որ չքացել է ոչնչի նման:
Եվ բեռնավորված հույսով ու վախով Մեռավ հին տարին իր հետ թաղելով Ապարանքները իմ երազանքի, Որ շինել էի միշտ ժամանակին Քանդվող ծովափին:
Եվ ի~նչ կա այսօր, Կանգնել եմ մենակ և ուղեմոլոր Ու միտք եմ անում Հրճվանքը կյանքիս, և վիշտը մնաց Սրտիս հատակում, ինչպես սև մըրուր:
Կանգնել եմ հիմա անհույս և թափուր` Աչքերըս սուզած խավար անհայտում Գալիք օրերի. ականջ եմ դընում Զանգակատունից խորին գիշերին Նոր տարվա ժամի հընչող զարկերին, Որ ինչպես սըրի հարվածներ բեկ-բեկ, Կտրում են կյանքիս թելերը մեկ-մեկ:
Համո Սահյան, Եղևնին
Անտառից եկած կանաչ եղևնին, Հիշում է կանաչ իր ընկերներին, Արահետներն է հիշում ձյունի տակ, Հիշում է բացատն ու բուքն սպիտակ: Երկինքն է հիշում իր գլխի վերև, Եվ իր մայր անտառն ասեղնատերև, Հովերն է հիշում նա գարնանային, Որ իրեն այնպես օրորում էին:
Վաղորդյան ցողի գոհարն է հիշում, Եվ մայրամուտի թևերն աբրեշում, Հիշում է սոսափն ամեն մի ծառի, Խարույկն է հիշում անտառապահի:
Հիշում է բոլորն ու չի ափսոսում, Որ էլ անտառի երգը չի լսում, Ինչո՞ւ ափսոսա, երբ իր թևերին Գարուն է բերել երեխաներին, Գարուն է բերել այս ձմռան օրով Եվ տուն է մտել կանաչ շորերով. Ե՞րբ է նա այսպես զուգվել, զարդարվել Եվ մարդկանց այսքան հրճվանք պատճառել, Ե՞րբ է նա եղել այսքան երջանիկ Ու ե՞րբ է տեսել այսքան խաղալիք: Ե՞րբ են նրա մոտ այսքան մանուկներ Երգել ու պարել մինչև ուշ գիշեր… Զարդարանքներով, աստղերով իր պերճ Կանգնել է ուրախ մանուկների մեջ, Այնպես հպարտ է նայում աշխարհին, Կարծես հենց ինքն է բերել Նոր տարին:
Միսաք Մեծարենց, Նոր տարին
Այս գիշեր հագված, սըգված Նոր տարին Առտվան լույսին կսպասե տենդոտ, Ոգիներ անդարձ կորզեցին, տարի~ն Մեր գրկեն հինին ձայները ծանոթ:
Նոր տարվա ընծա պայծառ լուսինկան Սազեր է գյուղին լեռները բոլոր Երգերը ծերին, ճիչերը մանկան Կ՛ արձագանգեն թունդ խազերով մոլոր:
Իղձերու շարք մը պլլված սրտին` Վառ հույզերու մեջ կ՛օրրե զայն ուժգին, Բորբոքած հուրքովն հույզերու անշեջ Կը ծփան սիրտերն ըղձանքներու մեջ:
Գիշերվան վերջին պահերու լըռին Ձայներն ու լույսերն հանկարծ կը մարին, Եվ բեհեզներով կապույտ կամարին Պճնըված աշխարհ կուգա Նոր տարին:
Եղիշե Չարենց, Նոր տարվա համար
Ես Նոր տարի եմ մտնում բայց նորն ի՞նչ բանի Ձգտում է սիրտն իմ տրտում… …Մի հսկա անիվ, Անկախ կամքից իմ ու քո կամքից, Ղեկավար, Շուռ է գալիս ու դառնում հավիտյան ու հար: Ու դառնալու է անվերջ… մինչև չմնա Ոչ մի ձգտում, ոչ մի կամք աշխարհի վրա: Օ, Նիրվանա, տևական, քեզ եմ անրջում Իմ փոթորկոտ, իմ հախուռն օրերի վերջում…
Համո Սահյան, Խոսք Նոր տարվա
Դու երազների կանչով ես գալիս` Քնքշությամբ, գինով, հավատով լեցուն, Ամենքն ամենուր քեզ տուրք են տալիս, Ամբարած քո մեջ սեր ու լիություն: Երգի, խնդության ծով ալիքներում Չենք զգում հի՞ն ես, թե նոր ես, իրավ, Միայն, երբ փոքրիկ թերթիկն ենք պոկում, Զգում ենք, որքան կյանքի ենք ծարավ: Ճերմակ ձյուներով մեզ փարվիր անտես, Մեզ արևների տենչին հասցրու, Մենք էլ մանուկ ենք, նորածին քեզ պես, Արհավիրքները տար մեզնից հեռու: Դու խաղաղության կանչով ես գալիս, Եվ խոստումնալից, և անխրատական, Թող ծաղկուն լինի ծնունդդ գալիք, Որ հավերժանա մարդն արարչական:
Զահրատ, Կաղանդի գիշեր
Ամեն ինչ ծայրեն վերսկսելու, Ի վերջո նորեն այսպես ըլլալու Տոնն է այս գիշեր: Լույսը վառեցեք, եթե չի բավեր Ձեզ տաքցնելու մեր լույսը ներքին; Պահ մը ամեն ինչ վերջացնելու, Ամեն ինչ ծայրեն վերսկսելու Տոնն է այս գիշեր: Հույսեր վառեցեք, եթե չեն բավեր Ձեզ տաքցնելու ձեր հույսերը հին, Տոնն է այս գիշեր: Ի վերջո նորեն այսպես մնալու, Քիչ մը ավելի հուսալքվելու Տոնն է այս գիշեր: Երգել փորձեցեք, եթե չեք մոռցեր Խանդոտ երգերը ձեր պարմանության Տոնն է այս գիշեր: Զուր տեղ վատնված օրերն հիշելու, Գոյության տխուր հաշվեկշիռին Տոնն է այս գիշեր: Լույսեր և հույսեր վառեցեք գույն-գույն, Երգեր երգեցեք հինեն ու նորեն, Տոնն է այս գիշեր: Գոյատևելու տոնն է այս գիշեր:
Կաղանդիգազել
Բարև ըսեմ այս Կաղանդին ու բոլոր հին Կաղանդներուն, Մեր Կաղանդին, ձեր Կաղանդին ու բոլորին Կաղանդներուն:
Ես տարվույն մեջ, տարիեն դուրս, ինչ Կաղանդներ եմ ողջուներ, Թող ձերն ըլլա այս գիշերվան կարմիր գինին Կաղանդներուն:
Տոն եմ տոներ ամեն անգամ, երբ նոր սիրով մ՛եմ գինովցեր, Ամեն անգամ լույսն եմ խմեր այս լուսածին Կաղանդներուն:
Դուք ցնծացեք, դուք բերկրացեք ու խայտացեք այս գիշեր դուք, Խուզարկեցեք արևասքող գանձն ու ոսկին Կաղանդներուն:
Իմ Կաղանդին ըսպասեմ ես Սեր-Կաղանդիս նորահըրաշ, Երբ դուք մըռայլ օրերե վերջ երթաք կրկին Կաղանդներուն:
Բարև ըսեմ այս Կաղանդին ու բոլոր հին Կաղանդներուն, Մեր Կաղանդին, ձեր Կաղանդին ու բոլորին Կաղանդներուն:
ԿԱՂԱՆԴԻ ԾԱՌ ՄԸ Կաղանդի ծառ մը շտկելու համար Երկու բան պէտք է Նախ ծառ մը — յետոյ զարդեր ծառին վրայ
Կաղանդի ծառ մը շտկելու համար Երեք բան պէտք է — Ծառէն զարդէն զատ Հաւատքը գալիք աղուոր օրերու
Կաղանդի ծառ մը շտկելու համար Մէկ բան կը բաւէ — ոչ ծառ ոչ ալ զարդ — Ատիկա խիճերն ադամանդ կարծող Միամիտ հոգւոյս բարի խաբկանքն է
Կաղանդի ծառ մը շտկելու համար Արդէն պատրանքը լրիւ կը բաւէ
Բարի տարի ձեզ եւ բարի պատրանք
Անգիր
Մետաքսե, Նոր տարվա գիշեր
Թե աշխարհում փակ դռներ կան, թող որ բացվեն այս գիշեր, Ու Նոր տարին նոր խնդությամբ թող ներս մտնի այս գիշեր, Թե կան դատարկ, համր տներ` մանկան ճիչով թող լցվեն, Ով փնտրում է սրտանց մեկին` հանկարծ գտնի այս գիշեր: Թե կան լացող, տխուր աչքեր, թող ծիծաղեն այս գիշեր, Կանչող ձեռքերն իրար հասնեն, հրաշք ապրեն այս գիշեր; Թե կան սրտեր` չար նախանձով, դառնան բարի ու ներող, Եվ ուրիշի ուրախ կյանքով խանդավառվեն այս գիշեր: Թե մոլորված անցորդներ կան, դարձի թող գան այս գիշեր, Սրբագործված սիրով մտնեն իրենց օջախն այս գիշեր, Թե կան բախտի փշոտ ճամփեք, թող ծաղկունքով կանաչեն Ու երջանիկ սպասումով բոլորն արբեն այս գիշեր… Թե աշխարհում պանդուխտներ կան, թող տուն դառնան այս գիշեր, Հայրենական հավերժությամբ ողջագուրվեն այս գիշեր:
Պարույր Սևակ, Արի Նոր տարի Արի՜, Նո՛ր Տարի, Գալուստդ բարի՜, Եվ արթնացրո՛ւ քո թնդուն քայլով Ուշ մնացածին, Քնով տարվածին. Տո՛ւր ապաքինում հոգով ցավածին, Հիասթափվածին՝ նոր մի հիացում, Սիրասթափվածին՝ մի նոր միացում. Ձեռքից հավատը փախուստ տվածին, Իբրև Նոր Տարվա բաղձալի նվեր, Տո՛ւր նոր հավատի կապակուռ թևեր, Մանկանը՝ մեծի մտքի լիացում, Մեծին՝ մանուկի անարատություն, Տափարակներին՝ Արարատություն, Իսկ Երկրագնդին՝ մի առատություն, Որ նրա վրա Քաղցը այսուհետ Չունենա ո՛չ մի կայսրություն ու գահ, Ու Սարսափն իրեն թագակիր չզգա. Որ Ազատությունն իր բառե գունեղ շապիկը ճեղքած Տրվի ճախրանքի, Ու Մարդն ազատվի իր հին գերության նոր հաճախանքից, Ու Մարդն այսուհետ ո՛չ մի տեղ երբեք չգունավորվի. Եվ որ այլևըս ո՛չ մի ժողովուրդ, Ո՛չ մի ազգ ու ցեղ Պատմության քափից ու սև մրուրից չթունավորվի, Դառնա լիազո՛ր, դառնա լիիրա՛վ,- Ու մենք, վերջապե՜ս, հասկանա՛նք իրար։ Նաև հասկանա՛նք, Որ մեր իսկ արյան գնդիկը մանըր Այս Երկիր կոչված գնդից ավելի մեծ է ու ծանըր.. Ընթերցումներ
Հարաբերականդերանունները նույն հարցական դերանուններն են, որոնք, սակայն, արտահայտում են ոչ թե հարցում, այլ մի նախադասություն կապում են մյուսին:
Որոշյալ դերանուններն են՝ ամբողջ, ամեն, ամեն մի, բոլոր, յուրաքանչյուր, ողջ, համայն, ամենայն, ամբողջը, ամենը, ամեն ինչ, ամեն մեկը, ամեն ոք, ամենքը, բոլորը, յուրաքանչյուրը, յուրաքանչյուր ոք, ողջը:
Անորոշ դերանուններն են` ինչ-որ, ինչ-ինչ, ոմն, մեկը, մեկնումեկը, մի, մի քանի, մի քանիսը, ուրիշ, այլ, այսինչ, այնինչ, որոշ, որևէ, ովևէ, երբևէ, երբևիցե, որևիցե:
Ժխտական դերանուններն են` ոչ ոք, ոչինչ, ոչ մի, ոչ մեկը:
Առաջադրանքներ:
1. Ես, դու, նա դերանունները գործածել հետևյալ կապերի հետ: Հետո, պես, հետ, համար, մոտ, առաջ, նման, վրա, փոխարեն:
hետո – ինձանից հետո, քեզանից հետո, նրանից հետո պես – ինձ պես, քեզ պես, նրա պես հետ – ինձ հետ, քեզ հետ, նրա հետ համար – ինձ համար, քեզ համար, նրա համար մոտ – ինձ մոտ, քեզ մոտ, նրա մոտ առաջ – ինձանից առաջ, քեզանից առաջ, նրանից առաջ նման – ինձ նման, քեզ նման, նրան նման վրա – ինձ վրա, քեզ վրա, նրա վրա փոխարեն – իմ փոխարեն, քո փոխարեն, նրա փոխարեն
2. Կազմել բաղադրյալ բառեր ինքն, յուր, ես բառերով:
ինքն — ինքնավստահ,ինքնաբուխ
յուր — յուրահատուկ,յուրատեսակ
ես — եսասեր,եսամոլ,եսակենտրոն
3.Բոլոր, որևէ, ինչ-ինչ, ոչ մի, յուրաքանչյուր, ողջ, ոմն, որոշ դերանունների հետ գործածել եզակի կամ հոգնակի թվով գոյականներ;
Բոլոր մարդիկ,որևէ երկիր,ինչ-ինչ նյութեր,ոչ մի հոգի,յուրաքանչուր ոք,ողջ աշխարհը,ոմն մեկը, որոշ կենդանիներ
Հավասարաչափ շարժումը այնպիսի շարժումն է, երբ մարմնի արագությունը մշտապես հավասար է, այսինքն՝ մարմինը մեկևնույն արագությամբ շարժվում է միևնույն ուղղությամբ:
2.Կարելի՞ է արդյոք հավասարաչափ համարել՝
ա. ժամացույցի սլաքի ծայրակետի շարժումը,
Ամեն մի ամբողջ շրջան իրականացնելու համար չի շարժվում հավասարաչափ, քանի որ սլաքի արագությունը կախված է նրա դիրքից:
բ. թելից կախված գնդիկիտատանողական շարժումը,
Չի համարվում հավասարաչափ շարժում, որովհետև այն շարժվում է արագության փոփոխությամբ՝ սկսելով միևնույն արագությամբ տատանվել:
գ. ջրի շարժումը գետում, որի հունը մեկ լայնանում է մեկ՝ նեղանում,
Այս շարժումը չի կարելի համարել հավասարաչափ, քանի որ հունը փոփոխվում է՝ արագությունը կարող է տարբեր լինել տարբեր հատվածներում:
դ. մետրոյի շարժասանդուղքի շարժումը:
Հավասարաչափ շարժում է, եթե արագությունը միշտ համատարած է։
3.Ո՞ր մեծությունն է կոչվում հավասարաչափ շարժման արագություն ՝գրել բանաձևը:
v=t/s
4.Ի՞նչ միավորներով է չափվում արագությունը՝ ՄՀ-ում:
Արագությունը չափվում է մ/վ, երբ օգտագործում ենք ՄՀ համակարգը:
5.Ինչպե՞ս որոշել հավասարաչափ շարժվող մարմնի անցած ճանապարհը,եթե հայտնի է նրա արագությունը ու շարժման ժամանակը,գրել բանաձևը
s=v/t
6. Ինչպե՞ս որոշել հավասարաչափ շարժվող մարմնի անցած ճանապարհը,եթե հայտնի է նրա արագությունը ու շարժման ժամանակը,գրել բանաձևը
s=v/t
7. Ինչպե՞ս որոշել հավասարաչափ շարժման ժամանակը, եթե հայտնի են մարմնի արագությունն ու ճանապարհը,գրել բանաձևը:
s=s/v
8. Ի՞նչ է վեկտորը, ինչ է սկալյարը:
Վեկտոր – Ֆիզիկական մեծություն, որը ունի ուղղություն և չափ, օրինակ՝ արագությունը, ուժը:
Սկալյար – Ֆիզիկական մեծություն, որը չունի ուղղություն, օրինակ՝ ժամանակը, զանգվածը,
9. Արտահայտեք մ/վ — ով.
1կմ/վ = 1000մ/վ ; 54կմ/ժ = 16մ/վ ;
36կմ/ժ = 36000մ/վ ; 8կմ/ժ = 5մ/վ :
10. Ինչպես է կախված հավասարաչափ շարժվող մարմնի անցած ճանապարհը ժամանակից:
Հավասարաչափ շարժման դեպքում անցած ճանապարհը ժամանակիֆունկցիա է, այսինքն՝ s կախված է t-ից՝ s=v/t
11.Ի՞նչ տեսք ունի հավասարաչափ շարժման ճանապարհի գրաֆիկը:
Հավասարաչափ շարժման գրաֆիկը ուղղաձիգ գիծ է, որը ցույց է տալիս, որ անցած ճանապարհը ժամանակի հետ մեծանում է հավասար մասերով:
12.Ինչպե՞ս է շարժվում մարմինը,եթե նրա վրա այլ մարմիններ չեն ազդում:
Եթե մարմնի վրա այլ մարմիններ չեն ազդում, ապա այն կշարունակի շարժվել իր ընթացիկ վիճակում:
13.Ո՞ր երևույթն է կոչվում իներցիա:
Իներցիան այն հատկությունն է, որ մարմինները հակված են պահելու իրենց շարժման վիճակը՝ ինչ-որ ձևի հանգստի կամ շարժման, եթե դրանց վրա չի ազդում արտաքին ուժ:
14. Ինչո՞ւ որոշ կենդանիներ ջրից դուրս գալիս թափահարում են իրենց:
Այս երևույթը կապված է իներցիայի և ջրի մեջ ծավալված ուժերի հետ. երբ կենդանին դուրս է գալիս ջրից, նրա մարմինը շարունակում է շարժվել դեպի առաջ, սակայն ջրի կպչունությունը դանդաղեցնում է և կենդանին թափահարում է իր մարմինը՝ որպեսզի ազատվի ջրից:
15.Ինչո՞ւ է վտանգավոր թռչել շարժվող ավտոբուսից:
Եթե ավտոբուսը շարժվում է, ապա դրա ներսում գտնվող մարդը գտնվում է շարժվող համակարգում, որի մեջ մարմնի արագությունը համընկնում է ավտոբուսի արագության հետ: Երբ մարդը դուրս է գալիս ավտոբուսից, նրա արագությունը որոշ ժամանակ պահպանում է ավտոբուսի արագությունը, սակայն նա կանգ է առնում կամ թռչում է ավտոբուսի շարժման ուղղությամբ՝ ինչի հետևանքով վտանգավոր է:
16.Շրջապատից մեկուսացված մարմինը կփոխի՞ իր արագությունը,թե ոչ:
1. Ինչպե՞ս է շարժվում մարմինը, եթե նրա վրա այլ մարմիններ չեն ազդում:
Եթե մարմնի վրա այլ մարմիններ չեն ազդում, այն կմնա հանգիստ կամ կշարունակի շարժվել ուղիղ գծով և անդադար նույն արագությամբ:
2. Ո՞ր երևույթն է կոչվում իներցիա:
Իներցիան ֆիզիկական երևույթ է, որը վերաբերում է մարմնի հակազդեցությանը շարժման վիճակը փոխելու կամ փոփոխելու համար կիրառված ուժերին:
3. Ինչու՞ որոշ կենդանիներ ջրից դուրս գալիս թափահարում են իրենց:
Կենդանիները, երբ դուրս են գալիս ջրից, նրանք թափահարում են իրենց մարմինները, որպեսզի հանեն ջուրը իրենց ծածկույթից: Սա հատուկ մեխանիզմ է, որն օգնում է ավելի արագ չորանալ, քանի որ ջուրը կարող է ավելորդ քաշ ստեղծել և վատացնել շարժունակությունը: Թափահարելով իրենց, նրանք հեշտացնում են ջրի դուրս գալը մաշկից կամ մազերից՝ արագացնելով չորացման գործընթացը:
4. Ինչու՞ է վտանգավոր թռչել շարժվող ավտոբուսից:
Թռչել շարժվող ավտոբուսից վտանգավոր է իներցիայի պատճառով։ Երբ ավտոբուսը շարժվում է, նրա հետ միասին նույն արագությամբ շարժվում է նաև մարդը։ Երբ մարդը հանկարծ թռչում է ավտոբուսից, նա շարունակում է շարժվել նույն ուղղությամբ և նույն արագությամբ, որովհետև իր մարմինը պահպանում է շարժման վիճակը՝ իներցիայի օրենքով։
5. Բացատրեք՝ ինչպե՞ս են նկարում պատկերված մուրճի գլխիկը հագցնում կոթին:
Մուրճը բռնում են այնպես, որ գլխիկը լինի վերևում։ Կոթը արագ հարվածում են ներքև։ Իներցիայի պատճառով մուրճի գլխիկը պահպանում է իր նախնական՝ հանգիստ վիճակը և շարժման ընթացքում կարծես մնում է տեղում, մինչդեռ կոթը շարժվում է ներքև։ Արդյունքում գլխիկը նստում է կամ ամրանում է կոթի վրա։
6. Բացատրեք՝ ինչպե՞ս է հագուստն ազատվում փոշուց, երբ այն թափ են տալիս:
Երբ հագուստը թափ ենք տալիս, իներցիայի շնորհիվ այն ազատվում է փոշուց։ Երբ հագուստը շարժում ենք արագ դեպի մի կողմ, նրա վրա եղած փոշու մասնիկները իներցիայի պատճառով ցանկանում են պահպանել իրենց նախնական՝ անշարժ վիճակը։ Դրա հետևանքով հագուստը շարժվում է, իսկ փոշին «մնում է տեղում» և բաժանվում է հագուստից՝ թռչելով դուրս։
7. Բացատրեք՝ ինչու՞ է բժշկական ջերմաչափում սնդիկի սյունն իջնում, երբ այն թափ են տալիս:
Բժշկական ջերմաչափում սնդիկի սյունը իջնում է իներցիայի պատճառով, երբ այն թափ ենք տալիս։ Ջերմաչափը թափ տալու պահին այն արագ շարժվում է ներքև, իսկ սնդիկը, իներցիայի հետևանքով, ձգտում է պահպանել իր նախնական՝ հանգիստ վիճակը և հետ է մնում շարժումից։ Այդ պահին սնդիկը կտրվում է ջերմաչափի նեղ վզիկից (նեղ հատվածից), և դրա մի մասը իջնում է ներքև, ինչի հետևանքով սնդիկի սյունը կարճանում է։
8. Ինչու՞ որսորդական շնից փախչելիս աղվեսը հաճախ կտրուկ փոխում է շարժման ուղղությունը:
Աղվեսը որսորդական շնից փախչելիս կտրուկ փոխում է շարժման ուղղությունը, որպեսզի շունը չկարողանա բռնել իրեն և սա նույնպես կապված է իներցիայի երևույթի հետ։ Երբ շունը վազում է մեծ արագությամբ, նրա մարմինը իներցիայի պատճառով ձգտում է պահպանել նույն ուղղությունը։ Երբ աղվեսը հանկարծ փոխում է ուղղությունը, շունը չի կարող անմիջապես փոխել իր շարժման ուղղությունը և շարունակում է մի քիչ վազել հին ուղղությամբ։ Այդ ընթացքում աղվեսը կարողանում է հեռանալ։
9. Անշարժ սայլակն սկսեց շարժվել (նկ. ա): Օգտվելով նկարից` որոշեք սայլակի շարժման ուղղությունը:
ա) Ձախ կողմում բեռնատարն սկսել է շարժվել։
Երբ մեքենան շարժվում է առաջ, վրան դրված արկղերը իներցիայի պատճառով ձգտում են պահպանել իրենց նախնական՝ հանգիստ վիճակը, դրա հետևանքով դրանք կարծես «հետ են մնում» և թեքվում են հակառակ ուղղությամբ՝ դեպի ետ։
բ)Աջ կողմում մարդը փորձում է հանել թղթիկը բաժակի տակից։
Եթե թուղթը արագ քաշեն, բաժակը իներցիայի շնորհիվ չի հասցնում շարժվել նրա հետ և մնում է տեղում, արդյունքում բաժակը չի ընկնում։
10. Թղթի կտորը դրեք սեղանի եզրին (նկ. բ): Նրա վրա դրեք ջրով լցված բաժակ, ինչպես ցույց է տրված բ նկարում: Մի ձեռքով բռնեք թղթի կախված ծայրը, իսկ մյուս ձեռքով կտրուկ հարվածեք թղթին: Բացատրեք փորձի արդյունքը:
Երբ թղթի կախված ծայրը կտրուկ հարվածում ենք, թուղթը շատ արագ քաշվում է կողքից, բայց բաժակը, որը դրված է նրա վրա, իներցիայի պատճառով չի հասցնում շարժվել թղթի հետ և մնում է իր տեղում՝ սեղանի վրա։ Եթե հարվածը լինի դանդաղ, բաժակը նույնպես կշարժվի թղթի հետ ու կընկնի։
11․ Ե՞րբ է իներցիան օգուտ տալիս և ե՞րբ՝ վնաս։ Բերեք օրինակներ։
Երբ օգուտ է տալիս
Օրինակ՝ գնացքը կամ ավտոմեքենան շարժվել սկսելուց հետո որոշ ժամանակ շարունակում է շարժվել առանց շարժիչի ուժեղ աշխատանքի՝ իներցիայի շնորհիվ։
Կոթին հարվածելիս գլխիկը իներցիայի շնորհիվ մնում է տեղում և ամրանում է կոթին։
Երբ վնաս է տալիս
Շարժվող մեքենայից թռչելիս, մարդը շարունակում է շարժվել նույն արագությամբ և կարող է ընկնել ու վնասվել։
Մեքենան հանկարծ կանգնելիս մարդիկ առաջ են նետվում՝ իներցիայի պատճառով, և կարող են վնասվել։