Թարթիչավորները միաբջիջ նախակենդանիներ են, որոնք ապրում են օրգանական նյութերով հարուստ ջրերում։ Նրանց մարմինը ծածկված է թարթիչներով, որոնց օգնությամբ շարժվում են։ Տիպական ներկայացուցիչն է հողաթափիկ ինֆուզորիան։
Հողաթափիկ ինֆուզորիան ունի բերան, բջջակլան և մարսողական վակուոլ, ինչը վկայում է բջջի մասերի տարբերակման մասին։ Շնչառությունն իրականացվում է մարմնի ամբողջ մակերեսով, իսկ արտաթորությունը՝ կծկողական վակուոլների միջոցով։ Ունի զարգացած գրգռականություն և կարող է արձագանքել միջավայրի փոփոխություններին (տաքսիս)։
Թարթիչավորներն ունեն երկու կորիզ և բազմանում են անսեռ՝ կիսումով, և սեռական՝ կոնյուգացիայով։ Նրանք նախակենդանիների մեջ համարվում են ավելի բարձր զարգացած օրգանիզմներ։
Ի՞նչ է արմատոտանիները
Արմատոտանիները միաբջիջ կենդանիներ են։
Նրանք ապրում են ջրում կամ խոնավ վայրերում։
Շարժվում են կեղծ ոտիկների օգնությամբ։
Նրանց ներկայացուցիչն է ամեոբան։
Ի՞նչ է ամեոբան
Ամեոբան միաբջիջ կենդանի է։
Նա չունի մշտական ձև։
Շարժվում է կեղծ ոտիկներով։
Սնվում է պատրաստի օրգանական նյութերով։
Հողաթափիկ ինֆուզորիայի կառուցվածքը
Հողաթափիկ ինֆուզորիան միաբջիջ կենդանի է։
Մարմինը նման է հողաթափի։
Շարժվում է թարթիչների օգնությամբ։
Ունի երկու կորիզ՝ մեծ և փոքր։
Ունի բջջային բերան։
Ինչպե՞ս է բազմանում հողաթափիկ ինֆուզորիան
Տաք պայմաններում բազմանում է անսեռ՝ կիսվելով։
Կերի պակասի դեպքում բազմանում է սեռական՝ կոնյուգացիայով։
Ի՞նչ հատկանիշով է ինֆուզորիան տարբերվում մյուս միաբջիջներից
Это наш учитель Георгий Константинович. Этот учитель умный и добрый.
Это машина. Эта машина уже старая.
Это квартира. Эта квартира самая светлая.
Это учительница. Эта учительница умеет и любит работать.
Это кафе. Этот кафе я очень люблю.
Это платье. Это платье в шкафу.
Это спортсмены. Эти спортсмены.
73. Запишите антонимы:
высокий — низкий
дешёвый — дорогой
громкий — тихий
умный — глупый
новый — старый
горячий — холодный
зимний — летний
скучный — интересный
76. Допишите слова:
Это Париж, Франция. Здесь живут французы. Анна-Мария — француженка. Ее муж — француз. Его зовут Филипп. Они журналисты. Анна-Мария и Филипп знают не только французский язык, но и английский. Анна-Мария хорошо читает и пишет по-английски. Она свободно говорит по-английски. А Филипп хорошо говорит, но ещё плохо пишет по-английски.
Это Канада. Канада очень большая страна. Здесь живут канадцы. Здесь говорят по-французски и по-английски. Джоэл — канадец. Он экономист. Джоэл свободно говорит, читает и пишет по-английски и по-французски.
Мы грузины. Мы свободно говорим по-грузински. А ещё мы умеем читать, писать и говорить по-русски.
77. Допишите окончания:
Ира сегодня обедает
(где?)
а) дом…; б) на кухн…; в) в ресторан…
Мой брат сейчас живёт
(где?)
а) на север…; б) на угл…; в) в Инди…
Бабушка и дедушка живут
(где?)
а) в город…; б) в деревн…; в) в Итали…
Дети сидят
(где?)
а) в класс…; б) на урок…; в) на голов…
Кино смотрят
(где?)
а) на экран…; б) на монитор…; в) на диван…
Туристы живут
(где?)
а) в Москв…; б) в отел…; в) в центр…
Дядя работает
(где?)
а) в магазин…; б) в администраци…; в) в поликлиник…
Друзья живут
(где?)
а) на юг…; б) в Ази…; в) на берег…
Саша Кузнецов сейчас учится
(где?)
а) в Киев…; б) в Сибир…; в) в Лондон…
Эрмитаж
(где?)
а) на площад…; б) в Росси…; в) в Петербург…
Наша семья отдыхает
(где?)
а) на курорт…; б) в парк…; в) на мор…
Оля сейчас
(где?)
а) в аэропорт…; б) в библиотек…; в) на конференци…
Наш офис здесь,
(где?)
а) в город…; б) на проспект…; в) в филармони…
Концерт вечером,
(где?)
а) в консерватори..; б) в театр…; в) в парк…
Мы все работаем
(где?)
а) в музе…; б) на завод..; в) в бухгалтери…
Лена читает
(где?)
а) в сад…; б) на диван…; в) в комнат…
Дети гуляют
(где?)
а) в парк…; б) в лес…; в) в сад…
Они обедают
(где?)
а) в каф…; б) в буфет…; в) в ресторан…
Ира сегодня обедает (где?) а) дома; б) на кухне; в) в ресторане
Мой брат сейчас живёт (где?) а) на севере; б) на углу; в) в Индии
Бабушка и дедушка живут (где?) а) в городе; б) в деревне; в) в Италии
Дети сидят (где?) а) в классе; б) на уроке; в) на голове
Кино смотрят (где?) а) на экране; б) на мониторе; в) на диване
Туристы живут (где?) а) в Москве; б) в отеле; в) в центре
Дядя работает (где?) а) в магазине; б) в администрации; в) в поликлинике
Друзья живут (где?) а) на юге; б) в Азии; в) на берегу
Саша Кузнецов сейчас учится (где?) а) в Киеве; б) в Сибири; в) в Лондоне
Эрмитаж (где?) а) на площади; б) в России; в) в Петербурге
Наша семья отдыхает (где?) а) на курорте; б) в парке; в) на море
Оля сейчас (где?) а) в аэропорту; б) в библиотеке; в) на конференции
Наш офис здесь (где?) а) в городе; б) на проспекте; в) в филармонии
Концерт вечером (где?) а) в консерватории; б) в театре; в) в парке
Мы все работаем (где?) а) в музее; б) на заводе; в) в бухгалтерии
Лена читает (где?) а) в саду; б) на диване; в) в комнате
Дети гуляют (где?) а) в парке; б) в лесу; в) в саду
Они обедают (где?) а) в кафе; б) в буфете; в) в ресторане
Գործողություն ցույց տվող բառերը (բայերը) ածանցների օգնությամբ ո՞վ կամ ի՞նչ հարցին պատասխանող բառե՛ր (գոյականներ) դարձրու:
Օրինակ՝ սպասել- սպասավոր. սպասյակ. սպասուհի. սպասում: Գործել-գործվացք
վազել-վազք,վազորդ
հարցնել-հարցնող,հարցարան
իշխել-իշվանություն,իշխան
բժշկել-բժիշկ,բժշկուհի
բացել- բացվածք,բացիչ,բանալի
ուսուցանել- ուսուցիչ,ուսուցչանոց
ճեղքել — ճեղքվածք
պահել — պահակ,պահարան,պահապան,պահոց
հյուսել — հյուսվածք
բանել — բանվոր
գրել-գրիչ,գիրք,գրող
հիանալ — հիացող,հիացմունք
զգալ-զգացմունք
Փակագծերում տրված բայերր գրի´ր պահանջված ձևով:
Ծարավ ագռավը թռավ կճուճի մոտ ջուր խմելու: Կտուցը ջրին որ չհասավ, փորձեց կճուճը թեքել: Բայց կճուճն ամուր կանգնել էր տեղում, ու ագռավը թեքել չկարողացավ: Նա մի քիչ մտածեց ու մանր քարեր լցվեց կճուճի մեջ: Ջուրը բարձրացավհասավ կճուճի բերանին: Ու ագռավը հագեցրեց ծարավը:
193. Ընդգծված դերբայները դարձրո՛ւ բայեր:
Օրինակ`
Քայլող աղջիկ- աղջիկ, որը քայլում է: Հեռացած ձմեռ- ձմեռը, որ հեռացել է:
Ա. Սլացող մեքենա, արևի շուրջը պտտվող մեքենա, թունելից դուրս եկող գնացք, պատրաստակամորեն հորը մտնող երեխա, փոշու ու մրի մեջ աշխատող մարդիկ:
Սլացող մեքենա — մեքենա, որը սլանում է Արևի շուրջը պտտվող մեքենա — մեքենա, որը պտտվում է արևի շուրջը Թունելից դուրս եկող գնացք — գնացք, որը դուրս է գալիս թունելից Պատրաստակամորեն հորը մտնող երեխա — երեխա, որը պատրաստակամորեն մտնում է հորը Փոշու ու մրի մեջ աշխատող մարդիկ — մարդիկ, որոնք աշխատում են փոշու ու մրի մեջ
Բ. Ընկած գրիչ, մոռացված երգ, թիթեռի հետևից ընկած երեխա, արձակված ու կախված վարագույր, լուծված խնդիր, գիշերվա անձրևից խոնացացած օդ:
Սարգիս Սարգսյան
Ընկած գրիչ — գրիչ, որը ընկել է Մոռացված երգ — երգ, որը մոռացվել է Թիթեռի հետևից ընկած երեխա — երեխա, որը ընկել է թիթեռի հետևից Արձակված ու կախված վարագույր — վարագույր, որը արձակվել ու կախվել է Լուծված խնդիր — խնդիր, որը լուծվել է Գիշերվա անձրևից խոնացացած օդ — օդ, որը խոնացել է գիշերվա անձրևից
194. Կետերը փոխարինի՛ր ապրել բայից կազմված դերբայներով (ապրելիս, ապրող, ապրած, ապրել):
Նրա ապրած երկար ու ձիգ տարիների մասին ընդամենը մի երկու նախադասություն կարելի է պատմել:
Գետափին՝ զով ծառերի ստվերում ապրելիս հիշում էր իր անապատը, խանձված ավազը:
Կարտոֆիլի արտում ապրող բզեզն արագ բազմանում է ու շարժվում առաջ՝ նոր տարածություններ գրավելու:
Ուզում էր քաղաքից դուրս ու մենակ՝ ապրել հեռու մի դաշտում:
195. Կետերը փոխարինի՛ր ապրել բայի դիմավոր ձևերով:
Քանի՛ տարի ապրում ես մեր երկրում ու չգիտե՞ս մեր օրենքները: Եթե մի երկու ամիս էլ ապրես այս խոնավ ու անարև երկրում, բոլորովին կմոռանա՞ք մեր գյուղը: Մի քանի օր այստեղ ապրի ու կտեսնի, թե ի՞նչ դժվար է օրվա հոգսը հոգալը:
Այստեղ ապրում եմ, ուրիշ ելք չունեմ: Դու երկար ես ապրել այս աշխարհում ու շատ բան ես տեսել, ինձ մի խորհուրդ տո՛ւր:
Classwork: Complete the sentence with the correct preposition from the choices given.
Many people took advantage of the low prices offered by the new shop (OF, FOR, WITH, TO) I was not quite satisfied with the exam results. (AT, FOR, WITH, ABOUT) The president was thankful to everyone who helped in the campaign (TO, WITH, FOR, AT) Everyone in this town will benefit from the new hospital (FROM, WITH, AT, INTO) For two full days, the man was fighting for his life. (UP,WITH, AT, FOR) My dad shouted at me because I didn’t do what he said (TO, AT, WITH, TOWARDS) She insisted on helping me with the dishes. (ON, WITH, FOR, ABOUT)
We are very excited abaut our trip to Spain next week. (AT, WITH, ABOUT, OVER)
I am very fond of drinking green tea. (FOR, OF, ABOUT, AT)
Almost all politicians were involved in the scandal. (IN, AT, WITH, FROM)
I am looking forward to having a meeting with you next week. (WITH, AT, TO, FROM)
At the moment, she is recovering from her injuries. (AT, OF, FROM, WITH)
I’m dreaming about becoming a famous scientist one day (FOR, WITH, ABOUT, INTO)
My cousin is married to a famous American (WITH, FOR, TO, FROM)
Այսօր ճամբարային երկրորդ շաբաթվա վերջին օրն էր։ Ընդհանուր պարապմունքից հետո մենք ընկեր Մովսեսի մոտ սկսեցինք աշխատել կավով և շարունակեցինք մեր կիսատ աշխատանքը։ Ամեն մեկս պատրաստում էինք սպասքեղեն։ Երկրորդ ժամին ընկեր Սարգիսի մոտ խաղում էինք տրամաբանական խաղեր և պատրաստում նոր խաղեր։ Քանի որ մյուս շաբաթ <<Դդմագովքի>> ծեսն է լինելու, տիկին Կարինեն մեզ հանձնարարություն տվեց թարգմանել ռուսերենից և անգլերենից պատմություններ դդմի մասին։ Մենք աշխատանքը սկսեցինք և կշարունակենք մյուս շաբաթ։ Հետաքրքիր տեղեկություններ իմացանք դդմի և նրա պատմության վերաբերյալ։
1.Ежегодно в США производится 1,5 миллиарда фунтов тыквы. 80 процентов этого урожая (около 800 миллионов тыкв) созревают для сбора в один единственный месяц года — октябрь. 1. Միացյալ Նահանգները տարեկան արտադրում է 1.5 միլիարդ ֆունտ դդում:80 տոկոսով այտ բերքից (մոտ 800 միլիոնով դդում) հասունանում է տարվա մեկ ամսում - հոկտեմբերին: 2.Существует более 45 различных сортов тыквы. Они различаются по цвету, включая оранжевый, красный, желтый и зеленый, и носят такие названия, как «Хулиган», «Сахарёнка» и «Апельсиновый смузи». 2. Դդմի ավելի քան 45 տարբեր տեսակ կա։ Դրանք տարբերվում են գույնով, այդ թվում՝ նարնջագույն, կարմիր, դեղին և կանաչ, և ունեն այնպիսի անվանումներ, ինչպիսիք են՝ «Խուլիգան», «Շաքարե դդում» և «Նարնջագույն սմուզի»։ 3.Технически тыква — это фрукт, зимняя тыква из семейства Cucurbitaceae, к которому также относятся огурцы и дыни. 3. Տեխնիկապես, դդումը միրգ է, ձմեռային դդում Cucurbitaceae ընտանիքից, որը ներառում է նաև վարունգ և սեխ: 4.Все части тыквы съедобны: кожура, листья, цветы, мякоть, семена и стебли. 4. Դդմի բոլոր մասերը ուտելի են՝ կեղևը, տերևները, ծաղիկները, միջուկը, սերմերը և ցողունները։ 5.Интересно, что тыквы на 92 процента состоят из воды. 5. Հետաքրքիր է, որ դդումները 92 տոկոսով բաղկացած են ջրից։ 6. Несмотря на низкую энергетическую ценность, тыквы являются отличным источником калия, витамина А и бета-каротина — мощного антиоксиданта, придающего оранжевым овощам и фруктам их цвет. 6. Չնայած իրենց ցածր էներգետիկ արժեքին, դդումները կալիումի, վիտամին A-ի և բետա-կարոտինի հիանալի աղբյուր են, որը հզոր հակաօքսիդանտ է, որը նարնջագույն գույն է հաղորդում բանջարեղենին և մրգերին։ 7.Ученые считают, что тыквы появились в Северной Америке около 9000 лет назад.Самые древние семена тыквы были найдены в Мексике и датируются периодом между 7000 и 5550 годами до нашей эры. 7. Գիտնականները կարծում են, որ դդումները ծագել են Հյուսիսային Ամերիկայում մոտ 9000 տարի առաջ։ Դդմի ամենահին սերմերը հայտնաբերվել են Մեքսիկայում և թվագրվում են մ.թ.ա. 7000-ից 5550 թվականներին։ 8.Тыквы (наряду с другими видами кабачков) исторически являлись важным продуктом питания для коренных американцев. Они выращивали кабачки вдоль берегов рек рядом с кукурузой и бобами, используя метод посадки, который назывался «методом трёх сестёр», позволявший трём культурам поддерживать друг друга. Кукуруза служила опорой для бобов; бобы получали солнечный свет и поддерживали устойчивость стеблей кукурузы в ветреные дни, а также питали почву; а тыквы защищали неглубокие корни кукурузы и предотвращали рост сорняков. 8. Դդումները (դդմի այլ տեսակների հետ միասին) պատմականորեն կարևոր սնունդ են եղել բնիկ ամերիկացիների համար։ Նրանք դդում են աճեցրել գետերի ափերին՝ եգիպտացորենի և լոբու հետ միասին, օգտագործելով «Երեք քույրերի մեթոդ» կոչվող տնկման մեթոդը, որը թույլ էր տալիս երեք մշակաբույսերին աջակցել միմյանց։ Եգիպտացորենը ծառայել է որպես լոբու հենարան. լոբին ստացել է արևի լույս և կայուն պահել եգիպտացորենի ցողունները քամոտ օրերին, ինչպես նաև սնուցել է հողը. իսկ դդումները պաշտպանել են եգիպտացորենի մակերեսային արմատները և կանխել մոլախոտերի աճը։
12 Հունվարի 1. Կարոտ բառում թաքնվել են կար, ար, արոտ բառերը: Սալոր, պարտեզ, հովհար, հոտաղ, թակարդ բառերի մեջ ևս նույն կերպ բառեր են թաքնվել: Գտիր այդ բառերը:
Սալոր-լոր,ալ,սալ,սա,որ
Պարտեզ-պար,արտ,եզ,ար
հովհար-ով,հով,հար,ար
հոտաղ — հոտ,աղ,տաղ,ոտ,
թակարդ — կարդ,թակ,արդ,ակ,կա
2. Հատ, սար, դատ, կուտ, մեկ բառերը բառամիջում մեկ տառի հավելումով նոր բառեր են դառնում: Ի՞նչ բառեր են դրանք:
հատ-Հրատ,հայտ,հաշտ
սար-սայր,սնար,սանր,սաղր,սաբր,սակր
դատ-դաշտ
կուտ-կույտ,կուշտ
մեկ-մերկ,մեղկ
3. Ո՞ր բառերի առաջին տառը հանելով նոր բառ չի ստացվի: Ափսե, մարտ, հորդ, ասեղ, կարոտ, սիրտ, աշուն, սպիտակ, գորշ, վաղ, բակ, ծիրան, կարթ:
4.Ո՞ր բառից են «քամվել» ավար, նավ, արկ, կում, ար, վար, վարկ բառերը: Ա) նավավար Բ) նավարկում Գ) նավաբեկում Դ) նավապետ
6․Տարբեր կենդանիներ են հնարամտորեն թաքնվել (ձախից աջ) բերված նախադասության մեջ: Գտիր դրանք: Զանգակատուն տանող խորդուբորդ ճանապարհով երիտասարդները աղմուկաղաղակով, բայց ծուլորեն մոտեցան եզերազարդ աղբյուրին։
13 Հունվարի 1. Շ, ն, ու տառերով հնարավոր է կազմել 2 բառ՝ շուն, նուշ: Ղ, տ, ա տառերով ի՞նչ բառեր կարելի է կազմել՝ յուրաքանչյուր տառը մեկ անգամ գործածելով:
-Իմ պապը տնկել է Մեր գյուղի շիվերը, Իմ պապը պայտել է Մեր գյուղի ձիերը: Իմ պապը մեր գյուղի Պատերը շարել է Եվ բոլոր կամերը Մեն-մենակ քարել է: Ջրել է իր այգին, Ու մարգը բահել է, Եվ արդար քրտինքով Իր տունը պահել է: Իմ պապը վարել է, Իմ պապը ցանել է, Իսկ հնձի ժամանակ Ձեռքի մեջ մանգաղի Դաստակը ցավել է: Իմ պապը հողի հետ Խորհել ու խոսել է, Ամպի հետ արտասվել, Ջրի հետ հոսել է… Մի օր էլ, երբ հանկարծ Ծալվել են ծնկները, Զարմանքից քարացել, Ամոթից շիկնել է: Թողել է նա մաճը Եվ շունչը պահել է, Եվ հետո քրտինքը Ճակատին պաղել է: Եվ պապը ակոսում Պառկել ու քնել է, Խառնվել այն հողին, Որ իրեն սնել է:
Օրը մթնեց Օրը մթնեց, ժամն է արդեն Իրիկնահացի, Տխրությունս կամաց-կամաց Փոխվում է լացի:
Կալերի մեջ ծղոտաբույր Թիկնոցը հագած Նինջ էր մտնում ամառային Օրը վաստակած:
Իջնում էին խոհուն, խոնարհ Դեզերի ուսին Մի կաթնահունց երկնակամար Մի ծերատ լուսին…
Մեկը մեկից ամաչելով, Եվ զուսպ, և հավաք, Նստում էին մերոնք կարգով- Կրտսեր ու ավագ:
Նստում էին ու սպասում Մինչև պապը գար, Մինչև բակում Ծաղիկ եզան Զանգը զրնգար:
Պապը գալիս, սուփրի գլխին Նստում էր շուքով, Եվ լցնում էր տունը դաշտի Բույր ու շշուկով…
Ու երբ տատս ձեռքն էր առնում Շերեփը իր հին, Գդալները բնազդաբար Աղմկում էին:
Թանապուրի տաք գոլորշին Գերանին առնում Եվ սյունն ի վար գլոր-գլոր Ուլունք էր դառնում:
Վայելում էր տաք թանապուր, Լավաշ ու սամիթ Աշխատավոր մի գերդաստան Պարզ ու միամիտ…
Հիմա այդ մեծ գերդաստանից Ոչ մեկը չկա… Ես եմ մնում լոկ իբրև հուշ Եվ իբրև վկա:
Օրը մթնեց, ժամն է արդեն Իրիկնահացի, Տխրությունս կամաց-կամաց Փոխվում է լացի:
Դանիել Վարուժան Արտերուն հրաւէրը
Գիւղակներէն հորիզոնները մինչեւ Կը տարածուի մեր մայրութիւնը հողի: Գարունն եկա՛ւ. – չի բաւեր ձիւնը թեթեւ Ա’լ ծածկելու մեր մերկութիւնը յըղի:
Վերադարձէք մեր ծոցը, ո՛վ մըշակներ, Առաւօտներն արդէն Ապրիլ կը բուրեն. Սառէն լուծուած կը կարկաչեն առուակներ. Մեր տաք կողէն ծլաւ նարգիսը արդէն:
Մեզի եկէք. – ձեր սերմով լի բուռերուն Մենք կը սպասենք կիներու լուռ ըղձանքով. Ճաճանչն արդէն խրուեցաւ մեր սիրտերուն:
Պիտի լեցուին քըրտինքներու համրանքով Հասկերը շէկ, ու պիտի ո՛րքան բերկրինք, Երբ առջի հեղ խոփը ճըմլէ մեր ըստինք:
Մշակները
Մշակնե´րն են իմ գյուղիս, դաշտի հզո´ր զավակներ, Քրտինքներով մարգարտյա բնության թա´գն են հյուսեր: Կբաբախե սիրտն հողին իրենց բրդոտ կրծքին տակ, Ու իրենց լայն երակին մեջ կհորդի արեգակ: Երբ որ քալեն` մայր երկիրն իր արգանդեն կսարսռա. Բայց չի խամրիր ծիլ մը իսկ գարշապարնուն տակ հսկա: Գլուխն իրենց, զոր կհակեն առջևը սուրբ խորանին, Պսակված է միշտ ոսկի փոշիներովը հարդին: Ակոսներուն մեջ անոնա խինդ կցանեն, և Աստված Իրենց ճակտին ակոսեն բարություններ կհնձե: Ավիշներու հոսուն երգն անոնք միայն են լսած: Եզին շողիքն ի´նչ փույթ, թե իրենց ձեռքերը կօծե, Եվ ախոռի հետ կուգա իրենց նախշուն լոդիկեն.- Նախ անոնց լայն ափին մեջ կծլին սերմերն համորեն:
Ցան
Սերմանողն է: Հաղթահասակ կը կանգնի Մայրամուտին շողերուն մեջ ոսկեթույր: Ոտքին առջև անդաստաններն հայրենի Կը տարածեն մերկություննին անպարույր:
Լի է ամբողջ ցորեններով աստղահատ Խորունկ գոգնոցն: Հարկերն հերվան՝ ծարավի՝ Կը սպասեն իր լայնշի բուռին, և բուռն այդ Արտերուն վրա՝ զերդ արշալույս՝ կը բացվի:
Մըշա՛կ, ցանե՜. հանուն տանդ սեղանին Թևիդ շարժումն անպարագի՛ծ թող ըլլա. Վաղ՝ նետած ցորեններդ այդ կը թափին Օրհնության պես թոռնիկներուդ գլխին վրա:
Մըշա՛կ, ցանե՜. Հանուն նոթի թըշվառին Թող գոգնոցեդ կես չելլե ափըդ բնավ. Աղքատ մ’այսօր ճըրագին մեջ տաճարին Վաղվան հունձքիդ համար վերջին ձեթը դրավ:
Մըշա՛կ, ցանե՜. հանուն Տիրոջ նըշխարին Թող մատներդ հորդին սերմեր լուսեղեն. Վաղը ամեն հասկի մեջ կաթնային Պիտ՛ հասուննա մաս մ’Հիսուսի մարմինեն:
Ցանե՜, ցանե՜. նույնիսկ հեռու սահմանեն, Աստղերու պես, ալիքներու պես ցանե՜: Ծիտերն ի՛նչ փույթ թե հատիկներդ կ’ավերեն. Տեղը Աստված պիտի մարգրիտ սերմանե:
Լեցո՛ւր ակոսն, հորդե՛ հերկերը բերրի, Հողին ծոցեն ոսկի լույսեր թող հոսին: Օրը ահա կ’իրիկնանա. կ’երկարի Շուքը թևիդ հորիզոննե՜րն աստղային:
Հասուն արտ
Արտըս ոսկո՜ւն է… Նըման բոցերու Ցորենն է բըռնկեր` Առանց այրելու:
Արտըս ոսկո՜ւն է… Երկինքն է կըրակ. Հողը խորխոլած Ծըղոտներուն տակ:
Արտըս ոսկո՜ւն է… Քառաշար հասկեր Քառաշար սաթով Արև՛ են հագեր:
Կամ կը քըշեմ վաղվան հույսով` Արևն առած ճակտիս վըրա: Հորիզոնը, անհուն լույսով Իմ աչերուս մեջ կը լողա: – Դարձի՛ր կամըս, արագ դարձիր, հիռ, հիռ. Նվաճե դեզերը հունձքերուս, ժիր ժիր:–
Կը թըռչըտի շուրջը կալին Իշամեղուն, բռնկած գոհար, Ու թափ տալով խըռպոտ տաղին` Լըծկանն առաջ կը մըղե հաչ: – Դարձի՛ր կամըս, արագ դարձիր, հիռ, հիռ. Քանդե պըսակն որաներուն, ժիր, ժիր:–
Վարոցըս սուր, հըսկա մասուր, Հոտված` սըրտեն անտառներուն Իմ ծույլ եզիս կողեն հաստույր Մերթ կը քաղե կաթիլ մ’արյուն: – Դարձի՛ր կամըս, արագ դարձիր, հիռ, հիռ. Խուզե հասկին բոց մորուքը, ժիր, ժիր:–
Հորձանքին մեջ աշխետ հունձքին Ես կը լողամ երգերուս հետ. Մըղեղներուն հետ միասին Կ’ըմպեմ խարին հոտն ափավետ: – Դարձի՛ր կամըս, արագ դարձիր, հիռ, հիռ. Կույս հատիկին պատռե քողը, ժիր, ժիր:–
Ի՜նչ փույթ քաղցած ըլլան եզներ, Ու մըշակներն ալ` ծարավի. Խոտն է կանանչ ձորին մեջ դեռ, Թան աղբյուրին մեջ կը պաղի: – Դարձի՛ր կամըս, արագ դարձիր, հիռ, հիռ. Հասկին սըրտեն սուտակ թափե, ժիր, ժիր:–
Զուր տեղը չէր, կա՛մս աղվոր, Որ օծեցի քեզ կուպրերով, Զինեցի պորտըդ սևավոր Կայծքարե սուր ակռաներով: – Դարձի՛ր կամըս, արագ դարձիր, հիռ, հիռ. Կըրծե հարդին ոսկիները, ժիր, ժիր:–
Մանի՛ր, մանիր, ի՛մ ճախարակ, Մանիր սպիտակ մալանչներ, Մանիր թելեր հաստ ու բարակ, Որ ես հոգամ իմ ցավեր։ Ձեթ եմ ածել ականջներըդ, Նոր շինել եմ շրտըվիկ, Դե՜հ, սո՛ւտ շարժիր լայն թևերդ, Ոստեր շինիր սըրուլիկ։ Մանի՛ր, մանիր, ի՛մ ճախարակ, Լիսեռնիկդ պտըտիր, Մանիր թելեր հաստ ու բարակ, Իլիկիդ վըրա փաթաթիր։ Տիգրանիկըս գուլպա չունի, Հանդ է գնում ոտաբաց, Գաբրիելըս չուխա չունի, Միշտ անում է սուգ ու լաց։ Մանի՛ր, մանիր, ի՛մ ճախարակ, Մանիր սպիտակ փաթիլներ, Մանիր թելեր հաստ ու բարակ, Որ ես հոգամ իմ ցավեր։ Չըվալ չունինք, չութա չունինք, Ո՛չ սամոտե, ո՛չ պարան, Այսպես աղքատ դեռ եղած չենք, Կտրվել է ամեն բան։ Դեռ հարս էի, որ գործեցի Քանի կարպետ, խալիչա, Բայց դրանից շուտ զրկվեցի, Հիմա չունիմ մի քեչա։ Կարմիր օրըս, երբ սևացավ, Եվ պարտք մնաց՝ թեև քիչ, Պարտատիրոջ սիրտն էլ սևցավ ― Եկավ տարավ ամեն ինչ։ Մանի՛ր, մանիր, ի՛մ ճախարակ, Մանիր սպիտակ քուլաներ, Մանիր թելեր հաստ ու բարակ, Որ ես հոգամ իմ ցավեր։
Ավետիք Իսահակյան Մաճկալ ես. բեզարած ես, Առը շուռ տո՛ւր, շո՚ւտ արի. Ծովի պես քրտնած ես, Եզներդ արձկի՛, տուն արի՛։
Կաթի սերը քաշել եմ, Դրել եմ հովին՝ սառի, Ալ գոգնոցս կապել եմ Արի, թառլան, ը՛ռռ, արի՛։
Տեղ եմ գըցել շվաքում, Քամին կուգա, զով կանի. Լուսնի շողքն է մեր ծոցում Չափ տո՛ւր, չափ ա՚ո, շուտ արի։
Հոյհո՜յ, գետը կը թրջէ ցայգուն քամակն արծաթուած, Իր հորձքին մէջ ծեծելով անդուլ խարակն ու խութեր. Հոյհո՜յ, առուն յորդառատ դալարին ծոցն է նետուեր Գաղջ տարփանքովն իր ջուրին՝ ուր արեւը կ’ապրի դեռ: Հակուրջի մը առկախած գիւղակն անդին կ’օրօրեն Անրջական հիւսուածքով խումբ մը ժայռի ըստուերներ. Վանքին բակը՝ կ’աղօթեն հսկայ ծառեր տարօրէն՝ Որոնց տամուկ շուքին մէջ Աստուածամարն է կայներ: Ու գիւղակին դէմ նստած, երիտասարդ ու պչրոտ, Պարտէզները՝ վերէն վար վազող ջուրին կըսպասեն. Ա՜լ հափրացած խօլ գետին անարգաւանդ դարպասէն, Ու լըռութիւնը խածնող լուտանքներէն արհաւրոտ: Գիշերային ջրտուքի ժամն է. լոյսին մէջ կայնած, Մըշակն անքուն կըսպասէ՜, ոտքը բոպիկ, բահն ուսին. Պարտէզներուն վրայ կ’իջնէ թեթեւ քօղք մը միգամած, Ու ծղրիդներ՝ լուսնակով արբշիռ՝ անվերջ կը խօսին: Ու կ’երկարի լուսարծաթ ժապաւէնն այդ բարբառին, Ինչպէս փախչող ասուպի կոթունները կաթնաւէտ. Աւազին վրայ ջուրերու կ’իյնայ շառաչը վէտվէտ, Խարոյկները՝ ոսկեբաշ՝ ուրեք ուրեք կը վառին: Հոյհո՜յ, առուն կը հասնի ցանկապատին քովերէն Եւ երգի քուղ մը կու գայ պլլըւած իր գօտիին. Սիւք մը կ’անցնի, տերեւներ ծա՛փ կը զարնեն ցնծագին. Վարէն ջուրը կը խայտայ, կը խնդայ լոյսն ալ վերէն: Թումբերն անդուլ կը բացուին, ջուրն անդադար կ’ոռոգէ Վարդենիքը, թըթաստանն եւ ածուները բոլոր. Բահի երկու հարուածով նայիս առուն կը թեքէ Օձաճապուկ ձեւերով հեղուկ իրանն իր ոլոր: Ջուրն անընդմէջ կը հոսի, ածուները կը լենան, Ու, դարձուցէ՛ք, կը կանչէ ծեր մը մութին ընդմէջէն. Խիճերուն ու սիկին մէջ, բահերը՝ խո՜ւլ կը հնչեն, Ու, դարձուցէ՛ք, դարձուցէ՛ք, կը կոչէ ձայնն անխափան: Աղջընակ մը, արիշին տակ նստած, շե՜ր կը կանչէ, Որ յոգնաբեկ մըշակին օրօրի մը պէս կու գայ. Հողը ծըծեց ջուրերուն տարփանքն՝ որ դեռ կը հնչէ, Եւ հիմակ՝ թա՜ց՝ կը խոկայ իր երկունքին ապագայ:
Ժողովրդական Գութանի երգ Շորորա, դեհ, Մարալ, շորորա, Գութան ակոսան կ՚ օրորա, Դուշմանի տնիկն ավիրա, Շեպեթ ակոսներ կը շինա:
Չորս գոմեշ ակոսին, Արև առիր կոտոշին, Բարև տաս ոժանվարին, Բարով դարձիր վեր գործին:
Խնոցու երգ Հարի, հարի, խնոցի, Մեջդ բարի, խնոցի, Ունգդ բարակ, խնոցի, Մեջդ կարագ, խնոցի, Իմ խնոցում եղ չի կա, Փեսես եկավ, տեղ չկա: