English in mind

a — 2: Jess changes the subject and asks what they have to do in the next English project.

b — 5: Debbie thinks they should go to the café again.

c — 1: Joel says he’s got a pet snake, but he’s only joking.

d — 3: Pete says they have to talk about their hobbies.

e — 6: Pete doesn’t tell them what he’s going to talk about.

f — 4: Pete offers to buy drinks for everyone.

Հայոց լեզու, 7-րդ դասարան

Ապրիլի 20-ին

1.Ուղղիր ընդգծված կառույցները:

Ինձ հետ այդպես մի՛ վարվիր։

Մենք հույս ենք դնում միայն ձեզ վրա։

Ի՞նչ եղանակ է ձեզ մոտ։

Ինձ պես քչերը կան։

Քեզ համար նույնը չէ։

Մեզ նման չեք կարող։

Ձեզ համար նա պատրաստ է ամեն ինչի:

2. Տեքստից դուրս գրել գոյականները, ածականները, բայերը:
Յուրօրինակ    գեղեցկություն  ունի  Հայաստանի  աշունը։ Բնությունը զարմանալիորեն հիացնում է իր  նախշազարդ  հագուստով։ Ծառերի  վրա ոսկու պես   բոցկլտում  են  գույնզգույն  տերևները։ Երգեցիկ  թռչունները  թռչում  են։  Նրանք   շուտով  ճամփորդելու  են դեպի  հարավ։ Շնորհիվ երկնքում  կախված  ոսկեզօծ  գնդիՙ   շուրջբոլորը շողարձակում է։
Անձրևաբեր ամպերը սահում են երկնքում։ Նրանք մեթընդմերթ փաթաթվում են արևին և կորցնում կեսօրվա պայծառությունը։ Մեղմօրոր քամին քնքշաբար խաղում է աշնանային գունագեղ ծաղիկների հետ։ Նրանք հանդարտորեն նազում են ու հասկանում, որ արդեն հրաժեշտ են տալու մայր արևին։ Աշնան թախիծի մեջ թաքնվել է բնության հմայքը։

Գոյական

Գեղեցկություն, Հայաստան, աշուն, բնություն, հագուստ, ծառ, ոսկի, տերև, թռչուն, հարավ, երկինք, գունդ, ամպ, արև, պայծառություն, քամի, ծաղիկներ, հրաժեշտ, թախիծ, հմայք:

Ածական

Յուրօրինակ, զարմանալի, նախշազարդ, գույնզգույն, երգեցիկ, ոսկեզօծ, անձրևաբեր, կեսօրվա, մեղմօրոր, աշնանային, գունագեղ:

Բայ

Հիացնել, բոցկլտել, թռչել, ճամփորդել, շողարձակում, սահել, փաթաթվել, կորցնել, խաղալ, նազել, հասկանալ, հրաժեշտ են տալու, թաքնվել։

3. Բառաշարքում գտնել վերջածանցավոր բառերը, ընդգծել ածանցները և յուրաքանչյուր վերջածանցով կազմել երկուական նոր բառ:
Մայրենի-խնձորենի,նռենի

գիտուն—ժպտուն,կարկաչուն
կաթնատու—
կեղծանուն—
վախկոտ — ամաչկոտ, խոսկոտ
թխսկան — լացկան, վարձկան
առհավետ —
գնդակ — քարակ, փայտակ
համեղ — անուշեղ, բուրեղ
ոսկեգույն —
առավելագույն — նվազագույն, բարձրագույն
բանակ — շարակ, գրակ
խոսք — երգք, գրք
միածին — բազմածին, երկածին
ելույթ — խոսույթ, դրսևորույթ
սահնակ — խաղնակ, վազնակ
միաբան — լեզվաբան, հավատաբան
ձգան — շարժան, քաշան
տիրացու — սպասավորացու, գործավորացու
միակ — գնդակ, բազմակ

4. Տրված գոյականները ածանցների օգնությամբ դարձրու ածականներ:
Մայր, լույս, քաղաք, տուն, ցավ, ձև, շող, հույզ, վաստակ, հրապույր, ժպիտ, գույն:

Մայր – մայրենի

Լույս – լուսեղ

Քաղաք – քաղաքային

Տուն – տնական

Ցավ – ցավոտ

Ձև — ձևավոր

Շող – շողուն

Հույզ – հուզալի

Վաստակ – վաստակավոր

Հրապույր – հրապուրիչ

Ժպիտ – ժպտալի

Գույն — գունավոր

5. Առաջին շարքի ածականների հականիշները գտիր երկրորդ շարքում:
ա. վախկոտ, խիտ, հարազատ, զուլալ, շնորհալի, ցնծուն, միամիտ
բ.  օտար, նոսր, անվեհեր, անտաղանդ, խորամանկ, պղտոր, թախծոտ:

Վախկոտ – անվեհեր

Խիտ – նոսր

Հարզատ – օտար

Զուլալ – պղտոր

Շնորհալի – անտաղանդ

Ցնծուն – թախծոտ

Միամիտ — խորամանկ

6.Բառախմբում առանձնացրու հոմանիշ ածականների 5 եռյակ:

Նենգամիտ, մեծ, ցասկոտ, ամբարտավան, հզոր, բարկացկոտ, մեծամիտ, վիթխարի, զորեղ, չարամիտ, զայրացկոտ, խարդախ, ինքնահավան, հուժկու, հսկա:

Նենգամիտ – չարամիտ — խարդախ

Մեզ – վիթխարի – հսկա

Ցասկոտ – բարկացկոտ — զայրացկոտ

Ամբարտավան – մեծամիտ — ինքնահավան

Հզոր – զորեղ — հուժկու

Ապրիլի 23-ին

7Վար, բադ, բունծածկբանկ, սար, կարգ,մարգմատկաթ բառերում նույն տեղում ավելացնելով մեկ տառ կազմիր նոր բառեր:

Նախավերջին տառը

8. Բառաշարքում առանձնացրու  հոգնակի թվով դրված գոյականները և նշիր հոգնակիի վերջավորությունները:  

Հայասեր, գրաբեր, պատվեր, հայեր, լապտեր, եթեր, սարեր, ստվեր, նվեր, լվեր, արկղեր, լրաբեր, կայքեր, պատկեր, ստեր, երկնաքեր, խոսքեր, դարեր, մտքեր

9. Տրված ածականներն ըստ հոմանիշության բաժանի՛ր հինգ խմբի:

Դժբախտ, հին, փնթփնթան, հնամենի, անկայուն, տոկուն, երերուն, թշվառ, դիմացկուն, հնօրյա, դժգոհ, անբախտ, պինդ, հինավուրց, չարաբախտ, ամուր, վաղեմի, անհաստատ, խախուտ, դժկամ, ապերջանիկ, տարաբախտ, դողդոջուն:

Դժբախտ-թշվառ-անբախտ-չարաբախտ-ապերջանիկ-տարաբախտ

հին-հնամենի-հնօրյա-հինավուրց-վաղեմի

փնթփնթան-դժգոհ-դժկամ

անկայուն-երերուն-անհաստատ-խախուտ-դողդոջուն

տոկուն-պինդ-ամուր

10. Տրված բայերն ըստ հոմանիշության բաժանի՛ր հինգ խմբի:

Շրջել, խորհրդածել, կողոպտել, խենթանալ, արտասվել, մտածել, գողանալ, ցնորվել, մտորել, շրջագայել, հափշտակել, մտմտալ, թալանել, խելագարվել, խորհել, հեկեկալ, ցնդել, հեծկլտալ, ողբալ, հիմարանալ, գռփել, թափառել, լալ, գժվել, պտտել:

շրջել-շրջագայել-թափառել-պտտել

խորհրդածել-մտածել-մտորել-խորհել

կողոպտել-գողանալ-հափշտակել-թալանել-գռփել

խենթանալ-ցնորվել-խելագարվել-ցնդել-հիմարանալ-գժվել

արտասվել-մտմտալ-հեկեկալ-հեծկլտալ-ողբալ-լալ

11. Տրված դարձվածքները տեքստի հոմանիշ բառերի և արտահայտությունների փոխարեն գրի՛ր:
Փոխ է տալիս, լավության տակից դուրս գա, գլխիդ մի փորձանք գա, ամբողջ աշխարհը, քեզնից երես դարձնեն:

Դերձակը վարսավիրի աշակերտին մի փոքր գումար է փոխ է տալիս: Սա էլ, որ լավության տակից դուրս գա, ասում է.
— Ընկե՛ր ջան, թե գլխիդ մի փորձանք գա, կամ ամբողջ աշխարհը քեզնից երես դարձնեն արի, ես քո մազերը ձրի կտրեմ:

 12. Տրված բառերը տեքստի հոմանիշ դարձվածքների փոխարեն գրի՛ր:

Շնչում է, հուզվում է, արթնանում է, բարձրանում է, պարզվում է, կատարվածը, հետապնդում է:

Ծաղիկը գնում է, ի՛նչ է տեսնում. այգու մեջ մի զմրուխտ պալատ, պալատի մեջ ոսկի դագաղ, դագաղի մեջ մի ջահել, գեղեցիկ երիտասարդ, որը ոչ քնած է, ոչ մեռած, շնչում է հազիվ տրփում է: Տեսնում է թե չէ, սիրտը փուլ է գալիս, էլ չի դիմանում, հուզվում է ու կռանում է, համբուրում: Արտասուքի կաթիլներն ընկնում են երիտասարդի երեսին. երիտասարդը հանկարծ արթնանում է ու բարձրանում է, կանգնում, ինչպես էն դրախտում բուսած սոսիներից մեկը:
Պարզվում է հենց ինքը Արին-Արմանելին է, որ կա:
— Ո՞վ ես դու, սիրո՛ւն աղջիկ,- հարցնում է Արին-Արմանելին,- և ինչպե՞ս ընկար էս աշխարհը:
Ու Ծաղիկը կանգնում, պատմում է կատարվածը, թե ինչպես ինքը գերի էր Սպիտակ դևին, որ այժմ էլ հետապնդում է ու հալածում է իրեն:

Ղազարոս Աղայան։ Եղեգնուհին

Մի թագավոր է էլել։ Այս թագավորը մի որդի է ունեցել մինուճար։ Տղան որ հասել է, հայրն ասել է.

― Որդի՛, ժամանակ է քեզ ամուսնանալու․ ո՞ւմ ես աչքադրել, ասա՛, գնանք նրան ուզենք, կամ թե չէ մեզ կամք տուր, մենք ինքներս կընտրենք քեզ հարմար մի աղջիկ։

Որդին ասաց.

― Հա՛յր, ես միտք չունիմ աղջիկ ուզելու, իսկ եթե ուզելու լինիմ՝ պետք է այնպեսն ուզեմ, որ հոր ու մոր ծնունդ չլինի։

Զարմանում է հայրը և ասում է.

― Այդպես բան անկարելի է։

Որդին ասում է. ​

― Անկարելի բան չկա, հա՛յր. Աստուծո ձեռին ամեն ինչ հեշտ է, նա կարող է քարերից էլ մարդիկ շինել։

Քանի անգամ որ հայրն առաջարկում է որդուն ամուսնանալ, որդին միշտ այս է ասում, թե՝ հոր ու մոր ծնունդ ուզելու չէ։

Շատ որ ասում է որդին, և ասում է հավատալով և ոչ թե գիտությամբ՝ բանը դժվարացնելու համար, թագավորն էլ է հավատում, որ կարելի բան է այդ, սկսում է փնտրել որդու ուզածի նման մի աղջիկ։ Շատ է հարց ու փորձ անում, շատերն ասում են, որ լսել են, թե եղած է այդպես բան, բայց իրանց աչքովը տեսած չեն և չգիտեն, թե որտե՛ղ կարոդ են մարդիկ ծառի պես բսնել և չունենալ ո՛չ հայր և ո՛չ մայր։

Թագավորն իր որդու սիրույն համար ընկավ աշխարհքեաշխարհք և չոլեչոլ, շատ տեղ ման եկավ, շատ տեղ հարց ու փորձ արավ, ոչինչ չգտավ։ Վերադարձին մի անտառի մեջ պատահեց նրան մի ծերունի․ նրան էլ հայտնեց թագավորը, թե ինչի՛ է ման գալիս։ Ծերունին ասաց.

― Դրա համար հարկավոր չէ հեռու երթալ․ քո քաղաքի մոտ մի մեծ գետ կա, նրա ափին մի եղեգնուտ կա, ուր մարդի ոտք ընկած չէ դեռևս, որովհետև այն տեղը սուրբ և անմատչելի է համարվում, իսկ շատերն էլ կարծում են, որ այնտեղ աներևույթ ոգիք կան։ Կերթաս այնտեղ, կընտրես եղեգներից ամենից գեղեցիկը, կկտրես չբանեցրած դանակով, կձգես ջուրը, և նա իսկույն կդառնա աղջիկ՝ քո որդու հավանած։

Թագավորն ինչպես որ լսեց, այնպես էլ արավ։ Եղեգը աղջիկ դառավ և մնաց ջրի մեջ ընկղմած, դուրս գալ ամաչեց, որովհետև մերկ էր։ Թագավորն ասաց.

― Սպասի՛ր այստեղ, ես քեզ համար հագուստ և աղախիններ կուղարկեմ, դու իմ հարսնացուն ես․ քեզ պիտի ուզեմ իմ որդուս համար։― Այդ ասաց թագավորը և նրա անունն էլ դրավ Եղեգնուհի, որ կնշանակե եղեգն աղջիկ։2

Գետի մոտերքում բնակվում էին թափառական սևադեմ բոշաներ։ Թագավորը որ հեռացավ՝ մի բոշա աղջիկ գնաց նույն տեղը, ուր որ թագավորն էր, և տեսավ այնտեղ մի հրաշալի գեղեցկության աղջիկ։ Հարցրեց նրա ով լինելը, աղջիկն էլ ասաց, որ թագավորի հարսնացուն է, հիմա պիտի գան տանեն իրան։

Բոշան տեսավ, որ Եղեգնուհին շատ միամիտ է, ուզեց ինքը բռնել նրա տեղը։

― Դո՛ւրս եկ,― ասաց,― ջրիցը, ինձնից մի՛ քաշվիր։

Աղջիկը դուրս եկավ ափը թե չէ՝ բոշան նրան խեղդեց ու գցեց գետը, իսկ ինքը մերկացավ և ընկղմվեց ջրի մեջ, որ կարծեն, թե նա՛ է Եղեգնուհին։

Թագավորի նաժիշտները եկան փառավոր հագուստով և տեսան՝ ի՜նչ… մի սև, այլանդակ բոշա աղջիկ։

― Դո՞ւ ես,― ասացին,― Եղեգնուհին։

― Այո՛,― պատասխանեց աղջիկը։

― Հապա ինչո՞ւ ես սև ու տգեղ, նա շատ չքնաղ և աննման պետք է լինի։

― Գիտե՞ք,― ասաց բոշան,― դուք շատ ուշացաք, արևն այրեց ինձ և փոխեց կերպարանքս։ Բայց այս վնաս չունի, եթե ինձ պահեն շուշաբանդ պալատում, մի քանի օրից կրկին կստանամ իմ առաջվան գեղեցկությունը։ ​

Հավատացին նաժիշտները, թագուհու հագուստ հագցրին և տարան ապարանք։ Թագավորը որ տեսավ՝ մնաց զարմացած։

― Սա իմ տեսած աղջիկը չէ,― ասաց։

Թագավորի որդին էլ որ տեսավ՝ ետ քաշվեց զզվանքով։

― Սա չէ,― ասաց,― իմ ուզածը։ Նա սպիտակ պետք է լինի, ինչպես հրեշտակ, իսկ սա սև է, ինչպես սատանա։

Խոսեցրին աղջկանը․ նա միևնույնն ասաց, ինչ որ նաժիշտներին։

― Լա՛վ,― ասացին և տարան դրին մի շուշաբանդ սենյակում, որ այնտեղ գեղեցկանա, և սկսեցին մեծ պատվով պահել։ Միայն տղան մոտ չէր գնում․ նա զգում էր, որ բանի մեջ չարի մատը կա խառնված, որ այստեղ մի խարդախություն կա, բայց ինչպե՞ս իմանա եղելության որպիսությունը։3

Շատ տխուր է թագավորի որդին։ Օրեր են անցնում, բայց նորահարսի գեղեցկանալու մասին լուր չկա․ ինչքան լավ են պահում, այնքան ավելի է պլպլում նա, ինչպես սև սաթ, և գիրանում ու հաստանում է խոզի պես։

Թագավորի որդին իր մտատանջությունն ու սրտնեղությունը փարատելու համար գնաց դեպի գետի ափն զբոսնելու։ Այնտեղ նա ձկնորսներ տեսավ, որոնք ուռկանով ձուկն էին որսում։ Կանչեց նրանց իր մոտ և ասաց.

― Ուռկաններդ ձգեցե՛ք ահա այսինչ տեղը, ուզում եմ բախտս փորձել, ինչ որ դուրս գա՝ իմս է։ Ուռկանը ձգեցին, և դուրս եկավ մի հրաշալի ձուկն՝ ինքն արծաթի, իսկ թևերը ոսկի։ Զարմացան որսորդները, այնպիսի ձուկն նրանք ո՛չ լսած և ո՛չ տեսած էին։

― Քե՛զ է միայն արժանի այս ձուկը,― ասացին նրանք թագավորի որդուն,― եթե առանց քեզ էլ բռնած լինեինք, պիտի բերեինք քեզ ընծա։ ​

― Շնորհակա՛լ եմ,― ասաց թագավորի որդին և նրանց լավ վարձատրեց։ Ձուկը տարավ և ձգեց իր ծաղկանոցի ավազանը, և այնուհետև էլ նրա մոտից չէր հեռանում, նրան նայելուց չէր կշտանում, նրա մոտ էր ուտում, խմում և ննջում։

Բոշա աղջիկն իմացավ, որ մի հրաշալի ձուկ է բռնել թագավորի որդին, և իսկույն հասկացավ, որ նա ի՛նքն է Եղեգնուհին, որ սպանվելուց հետո ձկան կերպարանք է ստացել, էլ քունը չտարավ։ Եվ մեկ օր ասաց նաժիշտներին.

― Ի՞նչ կարող եմ գեղեցկանալ, քանի որ թագավորի որդին խորշում է ինձանից և իր սերը մի ձկան է տվել։ Եթե այդ գեղեցիկ ձուկը մորթեն և ուտեցնեն ինձ՝ իմ գեղեցկությունը կրկին վրաս կգա։Այս բանը շատ որ ասաց և հավատացրեց ամենքին՝ ճարահատյալ ձուկը մորթեցին և ուտեցրին բոշային, բայց նա էլի մնաց բոշա ու բոշա։ ​4

Ձուկը որ կերավ աղջիկը՝ փշերը տվավ նաժիշտներին և հրամայեց, որ ուտեն։ Նաժիշտները, գեղեցկանալու հույսով, կերան ձկան փշերը, բայց մեկ փուշ ազատվեց նրանց բերանից և, աղբի հետ պարտեզ ընկնելով, մի ծառ դառավ, մի զարմանալի և հրաշալի ծառ, մշտադալար և մշտաբեր։ Նրա ծաղիկների հոտից մարդ չէր կշտանում, իսկ պտուղն էր փունջ մարգարիտ։ Թագավորի որդին հիմա էլ այդ ծառի վրա սիրահարվեց, նրա հովանու տակ հաստատեց իր բնակությունը և գիշեր-ցերեկ այնտեղից չէր հեռանում։

Բոշան գլխի ընկավ, որ այդ ծառը ձկան մնացորդից է առաջ եկել, շատ տխրեց և, ամենայն հնարք գործ դնելով՝ խաբեց թագավորին, թե մինչև ծառը չկտրե, որդին իրան չի սիրիլ, և քանի որ նա չի սիրիլ, ինքը միշտ տգեղ կմնա։

Հավատաց թագավորը և կտրել տվավ ծառը։ Բոշան այրեց ծառի բոլոր մասերը և ինքն իր մեջ հանգստացավ։

Բայց ծառը կտրելիս մի կոկ տաշեղ թռավ և մի խեղճ պառավի տան հերթովն[1] ընկավ ներս։ Այս բանը չնկատեց բոշան, չնայած որ ամեն զգուշություն գործ էր դրել, որ մի շյուղ անգամ չազատվի ձեռքիցը։

Պառավը երբ տեսավ տաշեղը, շատ հավանեց․ այս ի՜նչ լավ խուփ է, ասաց, և վեր առավ, նրանով ծածկեց մի բղուղի[2] բերան։

Պառավը շատ աղքատ էր և իր ձեռքի աշխատանքովն էր ապրում։ Առավոտը կանուխ դուրս էր գալիս տանից, գնում էր սրա-նրա մոտ ջահրա[3] մանում, գործ անում, երեկոյին գալիս էր տուն։ Այսպես մյուս առավոտը հենց որ գնաց իր բանին, բղուղի խուփը տեղիցը թռավ և դառավ մի սիրուն աղջիկ, այսինքն՝ էլի դառավ առաջվան Եղեգնուհին, միայն թե՝ այս անգամ պարզ և սիրուն հագուստով զարդարված։

Եղեգնուհին վեր առավ ավելը, տունը-տեղը մաքուր սրբեց, կրակ արավ, կերակուր եփեց և իրիկնադեմին, պառավի գալու ժամանակը, թաք կացավ մի անկյունում։ Պառավը ներս մտավ և, տեսնելով ամեն ինչ սարքած, կարգած, տունն ավլած, կերակուրը եփած՝ մնաց զարմացած։

― Ո՞վ պիտի լինի արած այս բանը,― ասաց․― դուռը կողպած էր, ոչ ոք չէր կարող ներս գալ․ կարելի է՝ հերթովը լինի մտած։ Բայց ով որ է՝ ինձ լավություն է արել, վատություն չի արել, երանի միշտ այսպես անե։

Եղեգնուհին լսեց պառավի խոսքերը, տեսավ, որ գոհ է, սկսեց հազալ և կամաց-կամաց դուրս եկավ մութ անկյունից։ Պառավը որ տեսավ Եղեգնուհուն՝ մնաց հիացած։ Աղջիկը փաթաթվեց պառավին, համբուրեց նրա կուրծքից և ասաց.

― Դու ինձ մայր, ես քեզ աղջիկ…

― Շատ ուրախ կլինիմ,― ասաց պառավը,― բայց դու այնքան գեղեցիկ ես, որ կարծես հողեղեն չլինիս, երեսիցդ լույս է թափվում․ քանի որ դու կլինիս, էլ մեր տանը հարկավոր չի լինիլ ո՛չ ճրագ և ո՛չ կրակ։

Այս ասաց պառավը և սկսեց համբուրել ադջկանը, ինչպես մի սրբուհու, և հարցրեց, թե՝ ո՞վ է նա։― Իմ ով լինելը մի՛ հարցնիր․ ժամանակ կգա՝ կիմանաս, իսկ մինչև այն ժամանակը ոչ ոքի մի էլ ասիլ, որ ինձ նման մի աղջիկ ունիս․ իմ երեսը ոչով չպիտի տեսնի, բացի քեզանից։ Դու կշարունակես քո պարապմունքը, ես տանը կմնամ, ինձ համար կար ու գործ կբերես, ես կանեմ։ ​5

Եղեգնուհու հրաշալի կար ու գործի համբավը հասավ մինչև թագավորի ապարանքը։ Թագավորի որդին կանչեց պառավին և զանազան կար ու գործի պատվերներ տվավ նրան։ Պառավը շուտով հասցրեց այդ ամենը, տղան նայեց, մնաց զարմացած, կարծես ձեռք ու ասեղ չէր դիպած։

― Այ պառավ,― ասաց թագավորի որդին,― ո՞վ է կարել այս, պետք է ինձ ուղիղն ասես։

Պառավը չկարողացավ թաքցնել և ասաց, թե՝ այսպես ու այսպես մի աղջիկ ունիմ, նա՛ է անում այս ամենը։ Թագավորի որդին ասաց.

― Ես պիտի տեսնեմ նրան։

Պառավն ասաց.

― Շատ լավ, բայց թույլ տուր՝ առաջ իրանից հրաման առնեմ, թող իր կամքովը լինի։

Տղան ասաց.

― Շատ լավ, բայց չուշացնես։

Պառավն ասաց աղջկանը, որ թագավորի որդին ուզում է նրա տեսությունը։ Աղջիկն ասաց.

― Շատ լավ. կասես իրան, որ մենակ չգա, այլ թող հետը բերե իր հորն ու մորը և իր նորահարսին։ Դու ճաշի հրավիրիր նրանց, մի՛ վախենար․ ես ամեն պատրաստություն կտեսնեմ, նրանց քաղցած չենք թողնիլ։

Պառավը հայտնեց թագավորի որդուն, և նա էլ, ինչպես ասել էր աղջիկը, վեր առավ հորն ու մորը և հարսնացվին ու գնաց պառավին հյուր։

Եղեգնուհին դռան մոտ դիմավորեց նրանց և թագավորավայել ձևերով ու պատվով ներս հրավիրեց հյուրերին։ Ամենքը մնացին հիացած։ Ի՜նչ գեղեցկություն, ի՜նչ շարժմունք, ի՜նչ խոսք ու զրույց։ Եղեգնուհու հասակը իսկ և իսկ եղեգնի նման ճկուն ու ճոճուն, երբ խոսում էր՝ կարծես բերանից մարգարիտ էր թափվում, երբ ժպտում էր՝ երեսին վարդ-մանիշակ էր փռվում։ Թագավորն իսկույն ճանաչեց, որ իր տեսած աղջիկը սա՛ էր, բայց ձայն չհանեց․ թագավորի որդին էլ թեպետ չէր տեսել, բայց սրտով իմացավ, որ սա՛ պիտի լինի իր հարսնացուն․ իսկ բոշա աղջիկը ամենից շուտ ճանաչեց և ավելի ևս սև սևացավ։ Տուն մտան թե չէ՝ սկսեց սրտնեղիլ.

― Ա՜խ, այս ո՞ւր բերիք ինձ,― ասաց,― մի՞թե մեզ կվայելե այսպիսի մի խրճիթ մտնել ու այս սատանայի երեսը տեսնել։

Բայց նրա խոսքերին ոչ ոք ուշադրություն չդարձրեց, ամենքի ուշք ու միտքը գրավել էր Եղեգնուհին։ Պառավի ուրախությանն էլ չափ չկար, տեսնելով իր աղջկա արած ազդեցությունը, տեսնելով, որ թագավորն ու թագուհին պատրաստ են իրանք ծառայելու նրան, բոլորովին ջահելացել էր և թև էր առել, թռչում, մերթ թագավորի ականջին էր քչփչում մի բան, մերթ՝ թագուհու։ Պառավն այն էր ասում, որ իր աղջիկը հողեղեն չէ, այլ՝ երկնքից իջած մի չնաշխարհիկ էակ է, որ նրա ձեռքին ամեն ինչ հնարավոր է, և այլ այսպիսի գովություն ու փառաբանություն։ Վերջը թագավորն ասաց.

― Սիրո՛ւն աղջիկ, մենք քեզ հետ խոսելուց չենք կշտանալ, քեզ հետ ապրողի համար տարին մի ժամվան պես կանցնի, լավ կլինի, ուրեմն, որ շուտ ասես մեզ, թե՝ ո՞վ ես, ի՞նչ տեղից ես ընկել այստեղ, ովքե՞ր են քո հայրն ու մայրը և որտե՞ղ են կենում։ ​

Աղջիկն ասաց.

― Ողջ լինի թագավորը, ես իմ մասին ոչինչ չեմ կարող ասել, բայց եթե թույլ կտաք ձեր աղախնին, և ձանձրություն չի լինիլ ձեր մեծությանը՝ ես մի համառոտ հեքիաթ կասեմ։

― Շատ ուրախ կլինինք,― ասաց թագավորը,― ինչ որ ասես, մենք ուրախությամբ կլսենք։

Եղեգնուհին մեջտեղ բերավ մի վազան[4] չոր ճյուղ և տնկեց սուփրի մեջտեղը, մի մորթած ու մաքրած հում կաքավ էլ շամփուրը քաշած՝ բերավ, դրավ սուփրի վրա և ասաց.

― Այն, ինչ որ ես ասելու եմ, եթե ստույգ լինի, թող այս կաքավը անկրակ խորովվի, և այս վազան չոր ճյուղը դալարի։

Ամենքն էլ աչք ու ականջ դառան, որ տեսնեն՝ աղջիկն ի՞նչ պիտի պատմե։ Աղջիկն սկսեց.

«Մի թագավոր մի որդի ուներ մինուճար։ Երբ որ որդին հասավ, և թագավորն ուզեց նրան ամուսնացնել՝ նա ասաց.

― Հա՛յր, ես կամուսնանամ, բայց իմ ամուսինս պետք է հոր ու մոր ծնունդ չլինի»։

Այս ասաց աղջիկը և, դառնալով կաքավին, հարցրեց.

― Այդպես չէ՞, կաքա՛վ։

Կաքավը պատասխանեց.

― Այդպե՛ս, տիրուհի։

Հետո աղջիկը դարձավ վազանը և ասաց.

― Վա՛զն, ուրախացիր, խաղող վեր կալ։

Վազը դալարեց և սկսեց ծաղկել։ Կաքավն էլ սկսեց թշթշալ ու խորովվել, ինչպես կրակի վրա։ Աղջիկը շարունակեց.

«Ճար չկար, թագավորը շատ ման եկավ, որ իր որդու ուզած մի աղջիկ գտնե, վերջը ​մի ծերունու խորհրդով նա մի եղեգն կտրեց, ձգեց գետը․ եղեգն իսկույն աղջիկ դառավ և ընկղմվեց գետի մեջ»։

― Այդպես չէ՞, կաքա՛վ։

― Այդպե՛ս, տիրուհի։

― Վա՛զն, ուրախացիր, խաղող վեր կալ։

Կաքավն սկսեց խորովվել, իսկ վազը խաղող վեր կալավ։ Բոշա աղջիկը գլխի ընկավ, որ հիմա իր չարագործությունը պիտի պատմե, սկսեց սրտնեղիլ, տրտնջալ, թե՝ շոգ է, չի կարող նստել, տուն է ուզում գնալ։

― Շատ ես շտապում,― ասաց թագավորը,― հիմա կտանենք քեզ ուր որ հարկավոր է։

Աղջիկը շարունակեց.

«Աղջիկը մերկ էր, չէր կարող ջրիցը դուրս գալ։ Թագավորն ասաց.

― Այստեղ սպասի՛ր, ես քեզ համար հագուստ կուղարկեմ, կհագնես ու կգաս։

Թագավորը գնաց թե չէ, որտեղից որ էր՝ մի աղջիկ դուրս եկավ, դեմքն այլանդակ ու սև, արա՞բ էր արդյոք, թե՞ խափշիկ[5], բոշա՞ էր, թե՞ ղարաչի[6], խաբեց աղջկանը, դուրս քաշեց ջրիցը, խեղդեց, գցեց ջուրը և ինքն ընկղմվեց նրա տեղը։ Եկան նաժիշտները և նրան տարան թագավորին հարսնացու»։

― Այդպես չէ՞, կաքավ։

― Այդպե՛ս, տիրուհի։

― Վա՛զն, ուրախացիր, խաղող վեր կալ։

Բոշա աղջիկը տեղից վեր կացավ, էլ չկարաց դիմանալ։

― Դա սատանա է,― ասաց,― և ինչ որ ասում է՝ բոլորն էլ սուտ է. դա ուզում է հիմա իմ տեղը բռնել և հնարում է այդ բանը, դա կախարդ է։

― Լա՛վ,― ասաց թագավորը,― դու կարող ես գնալ տուն։ Նաժիշտնե՛ր, սրան տարեք տուն և լավ պահպանեցեք մինչև մեր գալը։

Եղեգնուհին պատմեց բոլորը, մինչև կաքավը խորովվեց, ու խաղողն էլ հասավ։ Խորովածը կերան և վրան էլ՝ խաղողը։ Եղեգնուհուն տարան պալատը, յոթն օր, յոթը գիշեր հարսանիք արին, իսկ բոշային կապեցին մի ձիու պոչից և, քարեքար տալով, սատկեցրին։ Չարն այնտեղ, բարին այստեղ։

Հարցեր և առաջադրանքներ։

1․Անհասկանալի բառերը գտիր և բառարանի օգնությամբ բացատրիր։

Եղեգնուտ – եղեգներով լի տեղ
Նաժիշտ – ծառա, պալատում աշխատող մարդ
Շուշաբանդ – ապակեպատ, փակ սենյակ
Ուռկան – մեծ ցանց, որով ձուկ են բռնում
Տաշեղ – փայտի բարակ կտոր
Բղուղ – կավե աման Ջահրա – թել
Խուփ – կափարիչ
Վազան – խաղողի ճյուղ
2․Նկարագրիր Եղեգնուհուն և խափշիկին։

Եղեգնուհին շատ գեղեցիկ, բարի և համեստ աղջիկ էր։ Նրա դեմքը լուսավոր էր, շարժումները՝ նուրբ։ Նա աշխատասեր էր, օգնում էր պառավին, և ամեն ինչ լավ էր անում։
Խափշիկը տգեղ, խորամանկ և չար էր։ Նա խաբեց Եղեգնուհուն, սպանեց նրան և փորձեց զբաղեցնել նրա տեղը։ Նա միշտ մտածում էր միայն իր շահի մասին։
3․Քո կարծիքով բարի՞ն է ուժեղ, թե՞ չարը։

Իմ կարծիքով բարին է ավելի ուժեղ։ Թեև սկզբում չարը կարող է հաղթել, բայց վերջում միշտ բարին է հաղթում։ Այս հեքիաթում էլ բարի Եղեգնուհին վերջում հաղթեց, իսկ չար բոշան պատժվեց։
4․ Հեքիաթը իրապատու՞մ է, թե՞ հրաշապատում,ապացուցիր օրինակներով։

Հեքիաթը հրաշապատում է, որովհետև այնտեղ կան անհավանական բաներ։ Օրինակ՝ եղեգը դառնում է աղջիկ, աղջիկը դառնում է ձուկ, հետո ծառ, հետո նորից մարդ։ Սրանք իրական կյանքում հնարավոր չեն, դրա համար հեքիաթը հրաշապատում է։

1. Կազմել նախադասություններ՝ տրված բառերը գործածելով մի դեպքում որպես գոյական, մյուս դեպքում՝ որպես ածական:
Աղքատ, հարևան, ծեր, հարուստ, շոգ, հիվանդ:

Աղքատները դուրս եկան մարզվելու։
Այս մարդու տունը աղքատ է երևում։

Մեր հարևանը շատ լավ մարդ է։
Հարևան երկրներ իրար հետ պատերազմում են։

Ծերը նստած էր բակում։
Մի ծեր մարդ նստեց իմ կողը։

Հարուստը չօգնեց աղքատին։
Հարուստ մարդը գեղեցիկ ավտոմեքենա ուներ։

Այս շոգը անտանելի է։
Շոգ օրը բոլորը ջրոցի էին խաղում։

Հիվանդը պետք է երկու օր հանգստանա։
Հիվանդ երեխան դպրոց չգնաց։

2. Կազմել նախադասություններ՝ տրված գոյականները գործածելով սեռական հոլովով:
Գրիչ, ոսկի, ուսում, քույր, տարի, տատիկենք, եղբայր:

  1. Գրիչի գույնը շատ գեղեցիկ է։
  2. Ոսկու փայլը գրավեց բոլորին։
  3. Ուսման կարևորությունը բոլորը գիտակցում են։
  4. Քույրի օգնությունը ինձ շատ պետք եկավ։
  5. Տարվա եղանակները տարբեր են։
  6. Տատիկների խորհուրդները միշտ արժեքավոր են։
  7. Եղբոր խոսքը ինձ ոգևորեց։

3. Տեքստում ընդգծել ածականները:
Թավուտ անտառում մի սքանչելի փոքրիկ եղևնի կար։ Նրա տեղը լավն էր, մաքուր օդն ու լույսը առատ, իսկ շուրջն աճել էին իրենից մեծ ու բարձրահասակ ընկերուհիները՝ եղևնիներն ու սոճիները։ Փոքրիկ եղևնին շատ էր ուզում շուտ մեծանալ, նա չէր նկատում ո՛չ ջերմ արևը, ո՛չ զով օդը, ո՛չ գյուղացի բլբլան երեխաներին, ովքեր, ուրախ իրար ձայն տալով՝ անտառում մորի ու ելակ էին հավաքում։ Ամանները լիքը լցնելով, կամ թե անուշահոտ պտուղներն ուլունքի պես բարակ ոստերին շարելով, նրանք սաղարթախիտ եղևնու տակ նստում էին հանգստանալու:

4.Կազմել տրված ածականների համեմատության աստիճանները:
փարթամ – ավելի փարթամ – ամենափարթամ
առատ – ավելի առատ – ամենառատ
հոգատար – ավելի հոգատար – ամենահոգատար
ընդունակ – ավելի ընդունակ – ամենընդունակ
ամուր – ավելի ամուր – ամենամուր
արդար – ավելի արդար – ամենարդար
ծանր – ավելի ծանր – ամենածանր
թանձր – ավելի թանձր – ամենաթանձր
դաժան – ավելի դաժան – ամենադաժան
բարի – ավելի բարի – ամենաբարի
համեստ – ավելի համեստ – ամենահամեստ
վարար – ավելի վարար – ամենավարար

Ուղղագրական աշխատանքներ
Բաց թողած տեղերում լրացրու բ, պ, փ և ստուգիր ուղղագրական բառարանով:

1. Աղբաման, աղբյուր, ամբարիշտ, վերամբարձ, ամենասուրբ, ամպհովանի, ամրակոփ, անխաբ, անխափան, ապշել, ապստամբել, արբենալ, ափսե, ափսոսալ, բամբասել, բամփել, բորբ, նրբանկատ:

2. Գաբրիել, գամփռ, գինարբուք, գիպս, գոմաղբ, գրաբար, դարբին, Աբխազիա, աղբանոց, Արփինե, դարպաս, դափնեպսակ, եղբայր, երբ, երբեմն, երբևիցե, երեսսրբիչ, երկնահուպ, երփներանգ:

3. ըմբշամարտիկ, ընդհուպ, թափառաշրջիկ, թափք, թմբլիկ, թմբկաթաղանթ, թփրտալ, թրմփալ, թփուտ, ժայռակոփ, իբրև, լեփ-լեցուն, լիրբ, խաբեբա, խաբկանք, խարխափել, խծբծանք, նրբանցք:

Ֆիզիկա դաս 25.  (13.04-17.04)

ԹԵՄԱ՝  

§37. Ճնշումը ծովերի և օվկիանոսների հատակին: Ծովային խորությունների ուսումնասիրությունը:     

§38. Հաղորդակից անոթներ: Հաղորդակից անոթներում հեղուկների հավասարակշռության:պայմանը

  1. Ի՞նչ բարձրության ջրի սյունը կստեղծի 0,1 ՄՊա ճնշում:
    Պատասխան՝ մոտ 10 մ (քանի որ p=ρghp=\rho ghp=ρgh, և 0.1 ՄՊա ≈ 100000 Պա → h≈10 մ)
  2. Ծովում ի՞նչ խորությամբ սուզվելիս ճնշումը կլինի 0,2 ՄՊա, 1 ՄՊա, 10 ՄՊա:
    Պատասխան՝
    0,2 ՄՊա → մոտ 20 մ
    1 ՄՊա → մոտ 100 մ
    10 ՄՊա → մոտ 1000 մ
  3. Ի՞նչ է սկաֆանդրը: Ե՞րբ են այն հայտնագործել: Որքա՞ն կարելի է խորասուզվել սկաֆանդրով:
    Պատասխան՝ Սկաֆանդրը ջրասուզակի հատուկ հագուստ է։ Հայտնագործվել է 19-րդ դարում։ Կարելի է սուզվել մոտ 50–100 մ։
  4. Ո՞վ է ստեղծել առաջին աքվալանգը: Ի՞նչ մասերից է այն բաղկացած:
    Պատասխան՝ Ժակ Իվ Կուստոն։ Բաղկացած է օդի բալոններից, շնչառական սարքից (ռեգուլյատոր), դիմակից։
  5. Ի՞նչ է բարիսֆերան: Որքա՞ն կարելի է խորասուզել բարիսֆերան:
    Պատասխան՝ Բարիսֆերան գնդաձև սուզվող սարք է։ Կարելի է իջնել մոտ 900 մ։
  6. Ո՞վ և ե՞րբ է հայտնագործել բաթիսկաֆը: Որքա՞ն կարելի է խորասուզվել՝ բաթիսկաֆով:
    Պատասխան՝ Օգյուստ Պիկարը, 1940-ականներին։ Կարելի է իջնել մինչև 10–11 կմ։
  7. Ինչպե՞ս պետք է վեր բարձրացնեն ջրասուզակին ծովի հատակից: Ինչու՞:
    Պատասխան՝ Դանդաղ, աստիճանաբար, որպեսզի օրգանիզմում ճնշումը հավասարվի և չառաջանա դեկոմպրեսիա։

8.Ո՞ր անոթներն են անվանում հաղորդակից անոթներ:
Պատասխան՝ Միմյանց միացված անոթները, որոնցով հեղուկը կարող է ազատ տեղաշարժվել։

9․ Ինչպե՞ս է կանգնում հեղուկը հաղորդակից անոթներում հավասարակշռությունը հաստատելուց հետո։
Պատասխան՝ Նույն մակարդակի վրա։

10․ Ինչպե՞ս է հնչում հաղորդակից անոթների օրենքը։
Պատասխան՝ Համասեռ հեղուկի դեպքում հաղորդակից անոթներում հեղուկի մակարդակները հավասարվում են։

11․ Ինչպե՞ս կարելի բացատրել հաղորդակից անոթների օրենքը։
Պատասխան՝ Նույն հորիզոնական մակարդակում ճնշումները հավասար են, դրա համար մակարդակները նույնանում են։

12․Ինչպե՞ս է աշխատում ջրաչափը։
Պատասխան՝ Հիմնված է հաղորդակից անոթների սկզբունքի վրա․ ջրի մակարդակը ցույց է տալիս ճնշումը կամ բարձրությունը։

13․ Ինչպե՞ս է աշխատում շատրվանը։
Պատասխան՝ Ջուրը բարձրանում է ճնշման տարբերության պատճառով հաղորդակից անոթների սկզբունքով։

14․ Ի՞նչ մակարդակներով է կանգնում հեղուկը հաղորդակից անոթներում, եթե նրանց մեջ լցնում են տարբեր հեղուկներ։ Դուրս բերեք համապատասխան բանաձևը։
Պատասխան՝ Տարբեր մակարդակներով, բայց ճնշումները հավասար են։
Բանաձև՝ ρ1gh1=ρ2gh2\rho_1 g h_1 = \rho_2 g h_2ρ1​gh1​=ρ2​gh2​

Մարիանյան իջվածքի ամենահետաքրքիր բնակիչները՝

Դիտեք նաև հետևյալ պրեզենտացիան՝ 

Ջրասուզակային զանգ

Ծովային խորությունների ուսումնասիրությունը բացի եղեգնյա խողովակի կամ դիմակով ջրասուզակի օգնությամբ, կատարվում են նաև օգտագործելով այլ սարքեր, որոնց օգնությամբ մարդը հնարավորություն ունի ավելի մեծ խորությամբ իջնել դեպի ծովերի և օվկիանոսների հատակը: Ավելին, նրանցից շատերը հայտնի են դեռևս հին ժամանակներից:

Առաջին պատմականորեն հուսալի հիշատակումը սուզվող զանգի օգտագործման մասին, սկսվում է 1531 թվականից, երբ  Գուգլիոմո դի Լորենան  Հռոմ քաղաքի մոտակայքում  22 մետր խորության վրա գտնվող լճից, փորձել է գանձեր գտնել և վեր բարձրացնել խորտակված պղինձներ: 17-րդ դարի կեսերին շվեդացի հետազոտողները, Ալբրեկ ֆոն Թրեյլբենի գլխավորությամբ, կարողացան ավելի քան 50 թնդանոթներ բարձրացնել Վազ նավի խորտակված մակերեսից `օգտագործելով սուզող զանգը: Հայտնի է նաև 19-րդ դարում սուզող զանգի հաջող օգտագործման նկարագրությունը `խորտակված բրիտանական ֆրեգատ Թեթիսից ոսկե սալիկներ և մետաղադրամներ հանելու համար:

Դա պատմականորեն պարզունակ գործիք էր ջրի տակ մարդկանց իջացնելու և այնտեղ որոշակի աշխատանքներ կատարելու համար: Զանգը ջրասուզակի հետ միասին իջեցվում էր ջրի տակ և զանգի  ներսի օդը ճնշումը հավասար էր շրջապատող ջրի ճնշմանը: և այդ ներքին օդային տարածքը հնարավորություն տվեց ջրասույզին որոշ ժամանակ շնչել և ակտիվ գործողություններ ձեռնարկել ՝  դուրս գալ կամ լողալ՝ նավերի ստորջրյա հատվածը ստուգելու և նորոգելու կամ խորտակված գանձեր որոնելու համար: Ավարտելով աշխատանքները ՝ ջրասուզակը վերադարձել է զանգին, և սարքը  բարձրացվել  է ծովի կամ լճի մակերևույթին ՝ օգտագործելով ամբարձիչ կամ վերամբարձ կռունկ: 

https://infourok.ru/prezentaciya-po-fizike-na-temu-batisfera-1228382.html

Տեսական մաս և լրացուցիչ առաջադրանքներ.

Անվանեցե՛ք ձեր տանը գտնվող հաղորդակից անոթները:
Պատասխան՝ Թեյնիկը և նրա ծորանը, լվացարանի խողովակները, ջրատար խողովակները։ Նկատե՞լ եք արդյոք, որ թեյնիկի ծորանը և նրա բերանը գտնվում են նույն բարձրության վրա: Բացատրե՛ք, ինչու՞ են այդպես պատրաստում:
Պատասխան՝ Այո, որովհետև դրանք հաղորդակից անոթներ են, և ջրի մակարդակը նույնն է լինում, որպեսզի ջուրը չթափվի մինչև այդ մակարդակը։

●Թեյնիկի ծորանը և կափարիչը նու՞յն բարձրության վրա են գտնվում: 

Միմյանց հետ միացված երկու կամ ավելի անոթները անվանում են հաղորդակից անոթներ: Տնային փորձերի միջոցով մենք համոզվեցինք, որ Ս-ձև անոթի երկու կողմերում էլ ջուրը գտնվում է միևնույն մակարդակի վրա: Ցանկացած հաղորդակից անոթում՝ անշարժ, համասեռ հեղուկի ազատ մակերևույթները գտնվում են միևնույն մակարդակի վրա: Դա բացատրվում է հետևյալ կերպ՝ հեղուկի ազատ մակերևույթի վրա ճնշումը ամենուր նույնն է, իսկ դա նշանակում է, որ ցանկացած ազատ մակերևույթ ընկած է մեկ հորիզոնական հարթության մեջ: Անշարժ համասեռ հեղուկի ճնշումը ցանկացած aa, bb, cc մակարդակներում միևնույնն է, հաղորդակից անոթի բոլոր մասերում: Միևնույնն է նաև այդ մակարդակներից վերև գտնվող հեղուկի սյան բարձրությունը: Թեյնիկում և ծորանում հեղուկի մակարդակները նույնն են: Թեքելիս ծորանից ջուրը հոսում է: Բացատրե՛ք արտեզյան ջրհորի աշխատանքի սկզբունքը: 

●Թեյնիկի ծորանը և կափարիչը նու՞յն բարձրության վրա են գտնվում: 

Պատասխան՝ Ոչ, կափարիչը սովորաբար ավելի բարձր է։

• Ի՞նչ նկատեցի՛ք տնային փորձի ժամանակ՝ ռետինե խողովակում նույն մակարդակի վրա՞ է գտնվում ջուրը:
Պատասխան՝ Այո, ջուրը գտնվում է նույն մակարդակի վրա։

• Ստեղծե՛ք, շատրվանի մոդելը, բացատրե՛ք նրա աշխատանքի սկզբունքը։
Պատասխան՝ Շատրվանը աշխատում է ճնշման տարբերության շնորհիվ․ ջուրը բարձրանում է, քանի դեռ ճնշումը բավարար է։

Դասարանական աշխատանք․

  1. Երկկենցաղների մաշկը
    ա) ծածկված է թեփուկներով
    բ) խոնավ է և ունի գեղձեր
    գ) չոր է և հաստ
    դ) ծածկված է փետուրներով
  2. Երկկենցաղների մաշկի հիմնական ֆունկցիաներից մեկը
    ա) միայն պաշտպանություն
    բ) շնչառություն
    գ) սննդի մարսում
    դ) շարժում
  3. Երկկենցաղների վերջույթները
    ա) բացակայում են
    բ) ունեն երկու զույգ վերջույթներ
    գ) ունեն մեկ զույգ վերջույթներ
    դ) վերածված են լողակների
  4. Երկկենցաղների աչքերը
    ա) չունեն կոպեր
    բ) ունեն շարժական կոպեր
    գ) մշտապես փակ են
    դ) չեն զարգացած
  5. Երկկենցաղների շնչառությունը մեծահասակ փուլում կատարվում է
    ա) միայն թոքերով
    բ) միայն մաշկով
    գ) թոքերով և մաշկով
    դ) խռիկներով
  6. Երկկենցաղների սիրտը
    ա) երկխորշ է
    բ) եռախորշ է
    գ) քառախորշ է
    դ) մեկ խորշ ունի
  7. Երկկենցաղների արյան շրջանառությունը
    ա) մեկ շրջան
    բ) երկու շրջան
    գ) երեք շրջան
    դ) շրջանառություն չունի
  8. Թրթուրային (ձվից դուրս եկած) փուլում երկկենցաղները շնչում են
    ա) թոքերով
    բ) խռիկներով
    գ) մաշկով
    դ) միայն օդով
  9. Երկկենցաղների մարսողական համակարգը սկսվում է
    ա) ստամոքսից
    բ) բերանի խոռոչից
    գ) աղիքից
    դ) լյարդից
  10. Երկկենցաղների մարմնի հիմնական բաժիններն են
    ա) գլուխ, կրծքավանդակ, որովայն
    բ) գլուխ և իրան
    գ) գլուխ, իրան և պոչ
    դ) միայն իրան

«В человеке должно быть все прекрасно: и лицо, и одежда, и душа, и мысли».

Краткая биография А․П․ Чехова

Антон Павлович Чехов (1860–1904) — русский писатель, драматург и врач, один из величайших мастеров мировой литературы.

Родился 29 января 1860 года в Таганроге в семье купца. С детства помогал в семейной лавке, учился в гимназии. В 1879 году переехал в Москву, где поступил на медицинский факультет Московского университета. Одновременно начал писать юмористические рассказы, публикуясь в журналах.

Получив профессию врача, Чехов продолжал активно заниматься литературой. Его ранние произведения были короткими и юмористическими, но со временем творчество стало более глубоким и психологичным. Среди известных рассказов — «Хамелеон», «Толстый и тонкий», «Ионыч», «Дама с собачкой».

Важное место в его творчестве занимает драматургия. Чехов написал пьесы «Чайка», «Дядя Ваня», «Три сестры», «Вишнёвый сад», которые стали классикой театра.

Писатель много занимался врачебной и благотворительной деятельностью, в том числе помогал крестьянам и строил школы. В 1890 году совершил поездку на Сахалин, где изучал жизнь каторжников.

Чехов страдал туберкулёзом. Последние годы жизни провёл на юге, в Ялте. Умер 15 июля 1904 года в Германии.

Чехов оставил огромное литературное наследие и оказал большое влияние на развитие мировой литературы и театра.

Чтение рассказа А П Чехова «Размазня»

1. Почему рассказ называется «Размазня»?

Название «Размазня» относится к главной героине, Юлии Васильевне, которая является примером человека с отсутствием силы воли и инициативы. Она не может взять ответственность за свою жизнь, поддается обстоятельствам и не способна действовать решительно. Этот термин подчеркивает её пассивность и неспособность к действиям.

2. Кого автор имеет в виду?

Автор имеет в виду тип женщин (и не только женщин), которые не способны изменять свою жизнь, которые склонны к пассивности, зависимы от других людей и обстоятельств. Эти люди живут, не принимая решения, не проявляя силы воли и не адаптируясь к меняющимся условиям.

3. Как автор относится к главной героине?

Чехов относится к героине с иронией и некоторым сочувствием. Он критикует её неспособность действовать и менять свою жизнь, но при этом показывает её как жертву своих слабостей и внешних обстоятельств. Это не жестокое осуждение, а скорее анализ человеческой беспомощности и внутреннего упадка.

4. Можно ли оправдать поведение хозяина? Почему?

Поведение хозяина можно оправдать в том смысле, что он устал от бездействия и слабости Юлии Васильевны. Он не видит в ней силы и желания что-то изменить, и его реакция на её беспомощность, возможно, является следствием разочарования. Однако его отстраненность и холодность всё же проявляют его собственную недостаточную чуткость и понимание.

5. В чем заключается главная мысль рассказа?

Главная мысль рассказа заключается в том, что бездействие, зависимость от внешних факторов и пассивность ведут к внутреннему разочарованию и потере смысла жизни. Чехов поднимает вопрос о том, как человек может потерять себя, если не стремится к изменению, не берет ответственность за свою жизнь и не проявляет активности.

6. Какие черты характера проявляет Юлия Васильевна?

Юлия Васильевна проявляет слабость, зависимость и пассивность. Она не способна решать свои проблемы и ориентируется на мнение окружающих. Её поведение демонстрирует внутреннюю пустоту, неуверенность и неспособность к самостоятельности.

7. Почему проблема, поднятая в рассказе, остается актуальной?

Проблема актуальна и сегодня, потому что многие люди сталкиваются с аналогичными трудностями: страхом перед переменами, невозможностью взять ответственность за свою жизнь, зависимостью от внешних обстоятельств. Чехов поднимает вечную проблему внутренней пассивности, которая тормозит развитие человека.

8. Какова роль диалога в раскрытии идеи произведения?

Диалог помогает глубже понять внутренний мир героини, её эмоции и мысли. Через диалог Чехов раскрывает её нерешительность, беспомощность и отсутствие внутренней силы. Общение с другими персонажами также помогает показать контраст между активными и пассивными личностями, углубляя основные темы рассказа.

9. Что хотел показать Чехов через эту ситуацию?

Через ситуацию с Юлией Васильевной Чехов хотел показать, как отсутствие инициативы и решительности может привести к внутреннему упадку. Он хотел показать, что пассивность и зависимость от внешних факторов лишают человека способности к счастью и полноценной жизни.


Теперь перейду к комментариям на цитаты Чехова:

О жизни и людях

  • «В человеке должно быть всё прекрасно: и лицо, и одежда, и душа, и мысли».
    Чехов здесь говорит о гармонии, которая должна присутствовать в человеке. Важно не только внешнее благоустройство, но и внутренняя чистота и глубина.
  • «Покой и довольство человека не вне его, а в нём самом».
    Это утверждение о том, что истинное счастье и мир можно найти только внутри себя, а не в материальных или внешних условиях.
  • «Обыкновенный человек ждет хорошего или дурного извне, то есть от коляски и кабинета, а мыслящий — от самого себя».
    Чехов подчеркивает, что мыслищий человек не ищет счастья во внешнем мире, а находит его в себе. Только внутренние изменения способны привести к гармонии.
  • «Дело не в пессимизме и не в оптимизме, а в том, что у девяноста девяти из ста нет ума».
    Это ироничное замечание о том, что умение правильно оценивать мир и делать осознанные выводы гораздо важнее, чем настроения и предвзятые взгляды.
  • «Человек всесилен, пока ничем не занят».
    Эта фраза напоминает о том, как человек может быть полон сил и идей, когда не занят важной деятельностью, но когда приходится действовать, силы уходят на решение реальных задач.

О любви и чувствах

  • «Когда любишь, то такое богатство открываешь в себе, столько нежности, ласковости, даже не верится, что так умеешь любить».
    Любовь раскрывает глубинные чувства и качества человека. Это состояние не только радости, но и самопознания.
  • «Женщины без мужского общества блекнут, а мужчины без женского глупеют».
    Чехов с иронией говорит о том, как важно для каждого пола взаимодействие с противоположным. Отсутствие этого общения может привести к эмоциональной пустоте и интеллектуальному упадку.
  • «Неверно, что с течением времени всякая любовь проходит».
    Чехов утверждает, что настоящая любовь не исчезает со временем, она может трансформироваться, углубляться, но не исчезает.

О творчестве и характере

  • «Краткость — сестра таланта».
    Чехов выражает свою мысль о том, что способность выразить мысли коротко и ясно — важнейший признак таланта.
  • «Умный любит учиться, а дурак — учить».
    Эта цитата говорит о том, что мудрые люди открыты для обучения, а те, кто не обладает знанием, часто пытаются учить других.
  • «Если хочешь, чтобы у тебя было мало времени, — ничего не делай».
    Чехов подчеркивает, что бездействие заставляет нас ощущать нехватку времени. Когда мы не занимаемся делом, жизнь проходит мимо.
  • «Нужно по капле выдавливать из себя раба».
    Чехов говорит о том, что необходимо избавляться от внутреннего рабства, от зависимости и ограничений, которые мы сами себе ставим.

Ироничные и короткие

  • «Если до вашей планки не дотягиваются, это не повод ее занижать».
    Это утверждение о том, что не стоит снижать свои стандарты, если кто-то не может их достичь. Лучше стремиться к более высоким целям.
  • «Актрисы — это коровы, воображающие себя богинями».
    Чехов с юмором критикует высокомерие некоторых актрис, которые часто считают себя выше других из-за своей популярности.
  • «У бедных просить легче, чем у богатых».
    Чехов обращает внимание на то, что бедные люди зачастую более отзывчивы и готовы помочь, чем богатые, которые часто оказываются отстраненными и равнодушными.

Ապրիլի 13-18

Տնային

Փլեշմոբ

Սովորել «Քիմիական կապ»

1.Նշիր կապի տեսակը և հիմնավորիր :

  1. Al₂O₃-իոնական
  2. SO₂-կովալենտ
  3. F₂-կովալենտ
  4. LiF-իոնական
  5. SiO₂-կովալենտ
  6. H₂S-կովալենտ
  7. Cu-մետաղական
  8. NO-կովալենտ
  9. CaCl₂-իոնական
  10. C₂H₆-կովալենտ

2.Ի՞նչ է էլեկտրաբացասականությունը:

Էլեկտրաբացասականությունը ատոմի հատկություն է, որը ցույց է տալիս նրա ունակությունը՝ մոլեկուլում ընդհանուր էլեկտրոնները դեպի իրեն ձգելու։ Այն մեծանում է պարբերական աղյուսակում ձախից աջ և նվազում վերևից ներքև։

Ստեփան Զորյան, Բարեկամներ, 7-րդ դասարան

Սպիտակ փաթիլները, ինչպես խնձորենու ծաղկաթերթեր, դողալով ու երկյուղած իջնում են տանիքների վրա, մարդկանց գլխին, ուսերին, ձիերի մեջքին, ծառերի ճյուղերին ու հեռագրաթելերին, և գիշերային թիթեռների պես պտտվում վառված լապտերների շուրջը։

Կարծես մի անողորմ, մի հսկայական ձեռք երկնային բարձունքից մաղում-թափում է նրանց ցած, որ գան-թաղվեն փողոցների ցեխերի մեջ։

Եվ ահա վախվխելով իջնում են նրանք։ Ուրիշ մարդկանց թվում իջնում են նրանք և ծեր ամուրի Պողոսի ուսերին ու գլխին, որ վերարկուի օձիքն ականջներին քաշած պաշտոնատեղից դառնում է տուն։

Նա հենց նոր դուրս եկավ հագուստեղենի խանութից, ուր գործակատար է երկար տարիներ ի վեր, և հիմա շտապում է տուն ընթրելու։

Ծեր Պողոսն այսպես է. նա միշտ տանն է ընթրում և միշտ շուտ է տուն դառնում։ Նա այն ամուրիներից չէ, որոնք սրճարանում մնում են մինչև գիշերվա 1-2-ը, սիրում են դերասանուհիներ, խոհարարուհիներ, պես-պես փողկապներ և մյատնի կանֆետ։ Ո՛չ… Պողոսն այդպիսի բան չգիտի, նա շատ համեստ է իր կենցաղավարության և ձգտումների մեջ, քնում է երեկոյան ժամը իննին, զարթնում է վեցին, երբ Թիֆլիսի գործարանների սուլիչը աշխատանքի է կոչում բանվորներին. խմում է թեյ, ճաշին ուտում է մի տեսակ կերակուր, իսկ երեկոյան ինչ կպատահի… Առաջ նա սիրում էր մորը, իսկ հիմա, նրա մահից հետո, իր վիշտն և ուրախությունը բաժանում է մոր թողած կատվի հետ… Այսպես է ծեր Պողոսը։ Բայց նա ունի և իր հոգսը — չլինի՜ թե մի հիմար բան պատահի և հանկարծ գործից հեռացնեն իրեն, կամ տանտերը սենյակի քրեհն ավելացնի… Պետք է զգո՜ւյշ լինել…

Չնայած ցուրտ է, բայց ծեր ամուրին տուն է դառնում ուրախ տրամադրությամբ։ Նրա մտքերը թափառում են իր փոքրիկ սենյակում, պտտվում հացի սեղանի շուրջը, նայում են պատից կախված մոր պատկերին, սեղանի ծայրին նստած կատվին և կանգ են առնում անկողնի վրա, ուր իր հետ միասին գիշերները ննջում է մոր թողած ժառանգությունը… Վանա կատուն։ Սակայն նրան ավելի զբաղեցնում է ընթրիքը… Այսօր ձկան գլուխ կա տանը…

Բայց ահա նա մոտենում է իր սենյակին, պատշգամում թափ է տալիս վրայի ձյունը, բանալիի երկու պտույտով բանում է դուռը և մտնում ներս։ Ներս մտնելով՝ սպասում է, որ կատուն մթան մեջ ահա կքսվի ոտներին և կմլավի, թե «սոված եմ»։ Այսպես է հասկանում ծեր ամուրին կատվի մլավոցը… Բայց կատուն այսօր, հայտնի չէ ինչո՛ւ, չի քսվում նրա ոտներին, ի՞նչ է պատահել… Ամուրին զարմանում է մի քիչ. ասենք այդպիսի դեպք հաճախ է պատահում. զարմանալու ոչինչ չկա… նա վառում է լամպը և նայում այս ու այն կողմ, կատուն դարձյալ չի երևում։

— Որտե՞ղ ես, է՛յ,— ասում է ամուրին և կանչում.— փիսի՛, փիսի՛, փիսի՛…

Կատուն դանդաղ դուրս է գալիս մահճակալի տակից և գլուխը կախ, անշարժ կանգնում տիրոջ առաջ։

— Քեֆդ էլի վատ է, հա՜,— խոսում է Պողոսը։— Ով գիտի սովա՞ծ ես… Ոչինչ, հիմի ուտելու բան կտամ քեզ…

Վերջին խոսքերն արտասանելով՝ նա գնում է դեպի հացի սեղանը. բայց դեռ սեղանին չհասած՝ կանգնում է մեխվածի պես։

— Դրա համար ես մռութդ կախել հա՜,— հանկարծ դառնում է կատվին բարկացած։— Ա՜խ, անպիտա՛ն. ախ, դու անամո՛թ…

Եվ նա զայրույթով ձեռքերը թափ է տալի կատվի վրա։

Չնայած ինքը Պողոսը ձկան պնակը ծածկել էր մի ուրիշ պնակով, բայց կատուն, այդ անպիտանը, այնուամենայնիվ կերել է ձուկը։

— Սա քանիերորդ անգամն է, որ այսպես ես անում, անամո՛թ… Կգայի, մենակ չէի ուտի, քեզ էլ կտայի… Իսկ դու, ագահ անասուն, վերցրել ու կերել ես առանց սպասելու,— ասում է ամուրին որդուն խրատող հոր եղանակով և հանկարծ գոչում բարկացած.— Անպիտա՛ն, անպիտա՛ն։

Կատուն երկյուղով շարժում է պոչը և գնում անկյունում նստում։ Նա զգում է, որ հանցավոր է, ուստի և գլուխը կախում է կրծքին։

— Չէ՜, ինչպես տեսնում եմ, դու արդեն չափը անցնում ես,— շարունակում է Պողոսը՝ ձեռքերը թափահարելով։— Անցյալ օրը բաժակն ես կոտրել, էն օրը սերն էիր կերել, էսօր էլ ձուկը… Սա ի՞նչ է… իսկ ինչ քո՛ւ բանն է, էն չես անում։ Գիշերները մկները հանգիստ չեն տալի, դու տերը չես ըլում և վերցնում ես ձուկն ուտում…

Կատուն պոչը սեղմում է ոտներին և գլուխն ավելի իջեցնում, ինչպես մեղապարտը դատախազի առաջ։

Ծեր ամուրին շարունակում է բարկացած անցուդարձ անել։ Նրան ավելի զայրացնում է կատվի համարձակությունը, որ ձուկը կերել է ամբողջապես և միայն ոսկրափշերն է թողել, գոնե մի կողմն ուտեր, էլի ոչինչ, բայց նա կերել է բոլորովին… Եվ Պողոսի բարկությունն աճում է ավելի։ Նա ձեռքը թափ է տալիս հանցավոր կատվի վրա և բացականչում.

— Դո՛ւրս, դո՛ւրս էստեղից, անպիտա՛ն…

Ու դուռն արագությամբ բանալով՝ նա կատվին անում է պատշգամբը և ինքը նստում-մտածում, թե ինչո՞վ ընթրի այս երեկո. ոչ հաց կա, ոչ պանիր. ճաշարան չարժե գնալ՝ հա՛մ թանկ է, հա՛մ անմաքուր… Ու մտածում է երկար։

Մինչ նա մտածում է այսպես, դուրսը կատուն քսվում է դռանը, թռչում լուսամուտի գոգը և չանգռում ապակիները։

— Սատկի՛ր, սատկի՛ր,— ասում է ամուրին։— Բաց չեմ անի, սատկի՛ր…

Ու այս ասելով՝ նա ավելի հաստատ է նստում տեղը, կամենալով ցույց տալ, կարծես, թե իր վճիռն անխախտ է։ Բայց կատուն նորից ոտները քսում է դռանը, թռչում է լուսամուտի գոգը և, ապակիները չանգռելով, մլավում։

Ինչպես երևում է, մրսում է։

— Սատկի՛ր,— ասում է ամուրին նորից,— ձուկը կուտե՞ս…

Սակայն կատուն այս անգամ սաստկացնում է մլավոցը, որ անշուշտ հասնում է հարևանների ականջը։ Նա իր չանգերով նորից բախում է դուռն ու լուսամուտը, և ծեր ամուրիին թվում է, թե կատուն իր մլավոցով ասում է.

«Ների՛ր, ների՛ր, էլ չեմ անի»։

— Քեզ չպետք է ներել, անպիտա՛ն,— ասում է ամուրին։– Դու ամենևին չես խրատվում… Ու այս ասելով՝ նայում է պատից կախված մոր պատկերին, որի հայացքը կարծես ասում է. «Ների՛ր, Պողոս, մեղք է, ների՛ր». հետո մտածում է, որ ձկան գլուխն ուտելով՝ ինքն առանձին բան չէր շահի, չուտելով էլ՝ ոչինչ չի կորցնում։

«Ենթադրենք թե սկի չկա,— մտածում է նա ինքն իրեն, և գտնում է, որ իր արածը այնքան էլ լավ բան չէ. կատվին թողել է դուրսը մլավելով, հարևանները կիմանան, այդ էլ մի ամոթ… Եվ մի փոքր տատանվելուց հետո, նա դնում է դեպի դուռն ու ասում.

— Հը՛մ, էլ էդպես բան կանե՞ս… Ցուրտը կերա՜ր։ Խրատվի՛ր հիմի…

Ու մի քանի րոպեից փակ դուռը բացվում է կրկին և կատուն մտնում է ներս։

Նա մռռոցով քսվում է ծեր ամուրիի կոշիկներին, վարտիքի տոտերին, կարծես շնորհակալություն է հայտնում։

— Այսպես, սիրելիս, այս քեզ խրատ,— մատը թափ է տալի ամուրին։— Մյուս անգամ չհամարձակվե՛ս… Իսկ եթե համարձակվեցիր՝ վա՜յ քեզ… Այն ժամանակ ի՛նչ կուզես արա, էլ դուռը բաց չեմ անի։ Հասկանո՞ւմ ես, որ ես ասում եմ բա՛ց չեմ անի, նշանակում է՝ բաց չեմ անի…

Սակայն կատուն, որ միշտ լսում է այս խոսքերը, ըմբռնում է միայն այն, որ ինքն ի՛նչ էլ ուտում է թաքուն, որքան էլ բարկանում է տերը ու դուրս անում իրեն, բայց և այնպես, ամեն անգամ էլ դուռը բացվում է իր առաջ։

Անցնում է մի ժամ. ծեր ամուրին լույսը հանգցնելով մտնում է անկողին, իսկ կատուն, մեջքը բարձրացնելով ու ձգելով, կծկվում է ու պառկում նրա ոտների վրա։ Փոքր անց՝ ցածրիկ սենյակը լցվում է քնի հանգիստ մշմշոցով…

Առաջադրանքներ:

1.Քննարկիր  պատմվածքը:
2.Ինչու է վերնագրված  «Բարեկամներ»: Համոզի՞չ է վերնագիրը;
Որովհետև կենդանիները մարդկանց բարեկամներն են

3.Դո՛ւրս գրիր այն արտահայտությունները, որոնք քեզ կօգնեն նկարագրելու Պողոսին:
Նա այն ամուրիներից չէ, որոնք սրճարանում մնում են մինչև գիշերվա 1-2-ը, սիրում են դերասանուհիներ, խոհարարուհիներ, պես-պես փողկապներ և մյատնի կանֆետ։ Ո՛չ… Պողոսն այդպիսի բան չգիտի, նա շատ համեստ է իր կենցաղավարության և ձգտումների մեջ, քնում է երեկոյան ժամը իննին, զարթնում է վեցին, երբ Թիֆլիսի գործարանների սուլիչը աշխատանքի է կոչում բանվորներին. խմում է թեյ, ճաշին ուտում է մի տեսակ կերակուր, իսկ երեկոյան ինչ կպատահի… Առաջ նա սիրում էր մորը, իսկ հիմա, նրա մահից հետո, իր վիշտն և ուրախությունը բաժանում է մոր թողած կատվի հետ… Այսպես է ծեր Պողոսը։ Բայց նա ունի և իր հոգսը — չլինի՜ թե մի հիմար բան պատահի և հանկարծ գործից հեռացնեն իրեն, կամ տանտերը սենյակի քրեհն ավելացնի։

4.Բնութագրիր  Պողոսին՝ ուշադրություն դարձնելով սովորույթներին, բնավորությանը:
հոգատար, համեստ, բարի, ուրիշների մասին մտածող

5.Ինքդ փորձիր վերնագրել պատմվածքը:
Իսկական բերեկամ